Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/681

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1988-ին՝ Սպիտակի երկարշարժի ժամանակ, մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, 1989-92- ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հարմանատար)՝ ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂինքՎԹԿարապետյան նապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 1442 ժամ, ռազմական ուղղաթիռով կատարել է 1 մարտական թռիչք։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2րդ աստիճանի շքանշանով։

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Վոլողյա Թաթուրի (ծ. 193. 1950, Երևան), օդաչու։ Ավարտել է Կրասնի Կուտի (Սարատովի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1975)։

1980- ին վերապատրաստվել Կրեմենչուզի (Ռւկարինա) աղղաթիռային ուսումնարանում։ 1977-97-ին աշխատել է «Եհբուճի» օդանավակայանում։

1988-92-ին Ան-2 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 542 ժամ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։

ԿԻՐԱԿՌՍՅԱՆ Հրայր Մեսրոպի (24.9.1961. ք. Ալավերդի - 29.9.1992, Գյուլիստան պուղի մոտակայքում (ԼՂՀ Շահումյանի շրջանվ, օդաչուհրամանատար։ 1980-82-ին ծառայել է ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում։ Ավարտել է Կրեմենչուզի (Ռւկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը

(1984) ։ 1985-89-ին աշխատել է Սալեխարդի (Տյումենի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի վարչությունում, 1990-ից՝ «էկբունի» օդանավակայանում։

1988- 92-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 852 ժամ։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանք կատարելիս։ Թաղված է Եռաբլուրում։

ԿՌՆԶՈՅԱՆ Հովիկ Կռնչիկի (15.4.1959, գ. Իրինդ (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) - 17.11.2003, ք. Վաու, ՍոպանԼ բուտմեխանիկ։ Ավարտել է Տրոիցկի (Ձելյաբինսկի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի տեխնիկական ուսումնարանը (1980)։ 1980-2000ին աշխատել է «էրեբունի» օդանավակայանում. 2000-ից՝ «Ջիկեյ-Ավիա» ընկերությունում։

1988-92-ին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ագրստագոհսԱը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 30-ից ավելի թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 190 ժամ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։ Թաղված է գ. Իրինդում (այժմ՝ Արագածոտնի մարզում)։

ՀԱԿՈԲՅԱՆ էդորարդ Ռաֆիկի (ծ. 16.7.1962, Երևան), բուտմեխանիկ։ Ավարտել է Վիբուգի (Լենինզրադի մարզ, Ռուսաստան) ավիատեխնիկական ուսումնարանը (1983)։ 1983-99-ին աշխատել է «Զվարթնոց» և «էրեբոմէի» օդանավակայաններում։

1989- 92-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 542 ժամ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։

ՀԱԿՈԲՅԱՆ Մաքսիմ Սոսի (ծ. 5.7.1952, Երևան), բուտմեխանիկ։ Ավարտել է Տրոիցկի (Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1973)։ 1973-94ին աշխատել է «Եեբու&ի» օդանավակայանում։

1990- ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂՀ ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ. Շահումյան և Գետաշեն կազմել է 358 ժամ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։

ՀԱԿՈԲՅԱՆ Յաշա ժորայի (ծ. 12.4.1961, Մասիս), օդաչու։ Ավարտել է Կարսնի Կուտի (Սարատովի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը