Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ավագ լեյտենանտ Շ. Այդինյանը, հրետանային ցիկլի պետ փոխգնդապետ Ռ. Սելքումյանը, շարային պատրաստության դասատու ավագ ենթասպա Ն. Մուսայելյանը։ Զորամասում մարտական պատրաստության սեղմ դասընթացներն ավարտելուց հետո զինվորական խմբելը մասնակցել են ազատագրական մարտերին։ Հարմանատար՝ Վ. Հայրիյան (Արցախի համալսարանի ռազմագիտության ամբիոնի պետ)։

Մ. Հարաթյուձյան

ԱՌԱՋԱՁՍՐ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից՝ 45 կմ հարավ-արեմուտք Խաչեն գետի վերին ավազանի ձախարինյա լեռնալանջին՝ 850-900 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 3764 հա. Բնակչությունը՝ 842 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ, ծխախոտագուծությամբ։ Ունի միջնակարգ ւլպրոց, մշակույթի տուն, հիվանդանոց, կապի բաժանմունք, կինոկետ և այլն։

Գյուղում պահպանվել է Ս. Աստվածածին եկեղեցին (XVII դ.), շրջակայքում՝ երկու ժայռափու եկեղեցիներ. երկու քարակորի խաչարձաններ (XIII դ.). Անապատ և Կարմիր Եկեղեցի գյուղատեղիները, հայտնաբերվել են մ.թ.ա. III հազարամյակի դամբարաններ։

1989- ին Ա-ում ստեղծվել է ինքնապաշտպանական ջոկատ (հրամանատար՝ Մ. Ալախվերդյան), որի ազատամարտիկները հետագայում ներառվել են ՊԲ ստորաբաժանումներում և մասնակցել Մարտակերտի, Աղդամի, Ասկերանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ա-ից զոհվել է 29 ազատամարտիկ։

ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱԶ» ՇՔԱՆՇԱՆ. ՀՀ պետական պարգե, «Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանը։ Սահմանվել է 1994-ի ապրիլի 22ին ընդունված ՀՀ օրենքով։ Պարգերստրվում են ՀՀ ԶՈՒ և այլ զորատեսակների զինծառայողները՝ հայրենիրի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական ափության համար. ինչպես նաև այլ անձինք պաշտպանության գործին բերած նշանակալի հաջողությունների համար, ՀՀ ԶՈՒ և այլ զորատեսակների ավագ հրամանատարները՝ մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար։ Շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է ՀՀ ՊՆ, ՆԳՆ կամ ազգային անվտանգության վարչության կողմից։

Շքանշանն ունի քառաթե խաչի տեսք։ Պատրաստվում է ոսկեզօծված արծաթից։ Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները ոսկեզօծված են։ Խաչն ամլացվում է շքանշանի ժապավենի ներքեի մասում։ ժապավենը պատրաստվում է կարմիր գույնի մետաքսից՝ երիզված 2 սպիտակ զոլերով։ ժապավենի կարմիր գոտու վրա խաչից վեր 3 մմ բարձրությամբ ամլացվում է ոսկուց պատրաստված ՀՀ զինանշանը։ ժապավենը ձգվում է մետաղե թերթիկի վրա• որի հակառակ երեսն ունի շքանշանը հագուստին ամլացնելու հարմարանք։ Շքանշանը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղե թերթԻԿԻց։

Շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Հայրենիք» շքանշանից հետո։

ԱՌԱՋԻՆ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ, Ասկերանի պաշտպանական շ/ջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992-ի սերդտեմբերի 1-ին՝ Ասկերանի շրջանի Շոշ, Մզնեք. Կարմիրգյուղ, Քարաշեն, Հարավ, Քռասնի, Դահրազ, Մառնաղբյուր. Մխիթարաշեն գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների ու առանձին վաշտերի հիմքի վրա։ 1991-94-ին գումարտակը կամ նրա առանձին ստորաբաժանումներ մասնակցել են Շահումյանի (Վերինշեն. էլքեջ, Բուզլուխ, Մանաշիդ), Մարտակերտի (Թալիշ, Կուսապատ, Մեծշեն, Մաղավուզ, Մոխրաթաղ, հեռուստաաշտարակի, «Պուշկենյալ» բարձունքներ, Ղազանչի, Ջրաբերդ), Ասկերանի (Ջամիլլու, Դահրազ, Սառնաղբյուր, Խրամութ. Ասկերան), Շուշիի (Քարինտակ, Զառսլու, Մալիբեկլու, Ղուշչիլար, Շուշի), Մարտունիի (Ղարադաղլու), Աղդամի (ԱվդալԳյուլափլու, Շելլի, Փոլադլու. Ղարադաղլու, Աղդամ. Քյանգառլի, Գյուլիջա, «Ուղտի մեջք» և «Եղդիխւման» բարձունքներ), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների, Կրկժանի (Ստերիանակերտի արվարձան) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Վ. Սաֆարյան։ Գումարտակից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին ու 2-րդ աստիճանի և ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով պարգևատրվել է Վ. Սաֆարյանը. ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Լ. Կարապետյանը. է. Բարսեղյանը. Ս. Վարդանյանը (հետմահու). Ա. Թհանյանը. Գ. Բաղդա-