Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սակցության նախագահ (1999)։ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից-անդամ (1994)։ Ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը (1972), Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի երկամյա դասընթացները (1979) և ԽԱՀՄ Ժողտնտեսության ակադեմիան (1990)։ 1972-90-ին աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում (1987-ից՝ տնօրեն)։ 1988-90-ին՝ ՏնօրեՕճեէի խահորի նախագահ, «Կռունկ» կոմիտեի վարչության անդամ, 1990-92-ին և 1995-ին՝ ՀՀ հատուկ ծրագրերի պետական կոմիտեի փոխնախագահ, 1992-ին՝ ԼՂՀ ՊՊԿ նախագահի տեղակալ, 1992-95-ին՝ ԼՂՀ Նախարարների խորհրդի առաջին փոխնախագահ, 1996-ի ապրիլ-սեպտեմբերին՝ ԼՂՀ Աժ նախագահի տեղակալ,

2000- 01-ին՝ Ստեփանակերտի էաղաէապետ, 2001-02-ին՝ ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար, 2002-04րին՝ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար, 2004-ից՝ ԼՂՀ քաղծառայության նախագահ։ Ա. 1992-ի հուլիս-սեպտեմբերին և 1993-ի փետոիսրմարտին Հռոմում, Մինսկի խմբի շրջանակներում, ղեկավարել է ԼՂՀ պատվիրակությունների աշխատանքները։

ԼՂՀ ՂԽ (Աժ) պատգամավոր (1991-95 Ա 1995-2000), ԱԺ ինֆորմացիայի, արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ (1998-2000)։ ԱՌՌՒՇԱՆՅԱՆ Լորենց Սողոմոնի (ծ. 6.7. 1935, Բաքու), դերասան։ ՀՀ ժողովրդական արտիստ (2003)։ Հայաստանի թատերական գործիչների միության անդամ (1957)։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (1957)։ 1957-62-ին՝ Լենինականի դրամատիկական, 1962-64-ին՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական, 1964-ից՝ Գ. Սունդոմղանի անվան ազգային պետական թատրոնների դերասան։

1988- ին արքեպիսկոպոս Մ. Աշճյանի հետ ստեղծել է «Վարարկն» հիմնադրամը և Արցախ առաքել սննդամթերք, վառելանյութ, դեղորայք, դրամական ու նյութական օգնություն ցույց տվել զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, բռնագադթածներին։ Եղել է Բեոլաձոփ

ինքնապաշտպանական խորհրդի ներկայացուցիչը ՀՀ-ում, մասնակցել կամավորական ջոկատների կազմավորման ու հանդերձավորման, Բեպաձոր զենք, զինամթերք առաքելու աշխատանքներին։

ԱՌՈՒՇԱՆՅԱՆ Սլավիկ Առուշանի (ծ. 1.1. 1949, գ. Դահրավ (ԼՂՀ Ասկերանի շրջան)), Ղարաբաղյան շարժման մասնակից։ 1968-70-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1978)։ 1978-90-ին աշխատել է Ասկերանի կուսշրջկոմում։ 1987-ի օգոստոսին ստեղծել է Ղարաբագյան շարժման Ասկերանի նախաձեռնող խումբը, կազմակերպել Արցախը Հայաստանին վերամիավորելու հարցի քննարկումը, 1988-ի փետրվարի 13-ին՝ առաջին հանրահավաքը Ստեփանակերտում,

1988- ի փետրվարի 21-ին՝ Ասկերան ավանի ինքնապաշտպանությունը (տես Ասկհրաճի դեպքեր 1988)։ 1989-90-ին՝ Ազգային խորհրդի անդամ,

1990- 95-ին՝ Ասկերանի շրջխորհպի գործկոմի նախագահի պաշտպանության հարցերով տեղակալ, բռնագադթածների և մարդասիրական օգնության բաժնի վարիչ, ինքնապաշտպանության շրջանային շտաբի անդամ։ Մասնակցել է Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական առաջին ջոկատների կազմավորման, գումարտակի նյութատեխնիկական բազայի ստեղծման և անձնակազմի հավաքագրման աշխատանքներին և Ասկերան ավանի ինքնապաշտպանական մարտերին։

ՀՀ ԳԽ (1990-95, պաշտպանության, ներքին գործերի և Արցախի հարցերով հանձնաժողովների անդամ) և ԼՂՀ Աժ (1995-2000) պատգամավոր։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մխիթար Գոշ» շքանշանով։

Մ. Հարությունյան

ԱՌՈՒՇԱՆՅԱՆ Վսպարշակ Բեյբութի (6.4. 1948, գ. Քարինտակ (ԼՂՀ Շուշիի շրջան) - 26.1.1992, գ. Քարինտակ), ազատամարտիկ-հրամանատար։ ՀՀԴ կուսակցության անդամ (1989)։

1988- ին ստեղծել է կամավորական ջոկատ։ Մասնակցել է Քարինտակի ինքնապաշտպանությանը և Նաբիլար գյուղում (Շուշիի շրջան) տեղակայված հակառակորդի կրակակետերի ոչնչացմանը։ Ա-ի անունով է կոչվել Արցախի ՀՀԴ Շուշիի կոմիտեն։ ԼՂՀ ԳԽ պատգամավոր (1991-ից)։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով։

Մ. Հարությունյան