Յօր.. Շմ. և Շ. Աղաջանյանները. Պ. Ապրեսյա6ը. Ռ. Հակոբջանյանը։ Արից զոհվել է 37 ազատամարտիկ։
Վ. Բալսաաճյան
ԱՍԿԵՐԱՆԻ ԴԵՊՔԵՐ 1988. ընդհարումներ Ասկերանի հայ բնակչության և ադրբեջանցի յգգայնամոլների միջև։ Տեղի են ունեցել 1988-ի փետրվարի 21-ին։ Հայաստանի հետ վերամիավորվելու մասին ԼՂԻՄ ժողովոլական պատգամավուների մարզխորհրդի 1988-ի փետրվարի 20-ի որոշումից հետո ադրբեջանցի ծայրահեղականները որոշել են մտնել Ստեփանակերտ և •այնտեղ կարգ ու կանոն հաստատել»։ Ամբոխը • 8 հզ-ից ավելի) Աղդամի կողմից շրաժվել է դեպի Ասկերանի շրջան, ներխուժել նավթամթերքի ձեռնարկություն. գազի զրասենյակ, կոմունալ ծառայության կոմբինատ, ջարդել սարքավորումները, տրանաղուտի միջոցները. տեխնիկան ու գույքը, հրդեհել ալրաղացը և ՆԳ պետավտոտեսչության կետը։
Ասկերանի հայ բնակչության և ամբոխի միջև տեղի են ունեցել ընդհարումներ, որոնք կանխվել են խորհրդային բանակի միջամտությամբ։ Վնասվածքներ են ստացել 23 հայ բնակիչներ, որոնցից 15-ը հրապիտալացվել է։ Դեպքերի կապակցությամբ ԽԱՀՄ դատախազությունը քւեական գործ է հարուցել։ Ադրբեջանի ՆԳ աշխատակիցները փակել են Ասկերան տանող բոլու ճանապարհները։ Միևնույն ժամանակ Ստեփանակերտում, մարզի շրջաններում և Երևանում տեղի են ունեցել զանգվածային հանոսհավաքներ, բողոքի ցույցեր։
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ, վարչատարածքային միավոր ԱՂՀ-ում։ Վերակազմվել է 1991-ին (Ա.շ-ի այժմյան տարածքը մինչև 1930-ական թվականները պահպանել է Խաչեն անվանումը, որից հետո կոչվել է Ստեփանակերտի շրջան. 1978-ից՝ Ա.շ.)։ Հարավում սահմանակից է Հադրութի, արևելքում՝ Մարտունիի և Աղդամի. արևմուտքում՝ Շուշիի և Քաշրսթաղի, հյուսիսում՝ Մարտակերտի շրջաններին։ Տարածքը՝ 1000 կմ2։ Բնակչությունը՝ 16.6 հզ. (2003)։ Ունի 42 համայնք, 47 գյուղական և 1 քաղաքային բնակավայր։ Շրջկենտրոնը Ասկերան քաղաքն է։ Ա.շ. գտնվում է ԼՂՀ տարածքի կենտրոնական մասում, ընդգրկում է Կարկառ գետի ավազանը։
Ա. շ-ի տարածքի մի մասը՝ Կարկառի աջարինյա հատվածը, մտնամ էր Արցախի Վարանդա, ձախարինյակը՝ Խաչեն գավառների մեջ։ 1 887-191 7-ին շրջանը մտել է Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմի մեջ։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո վերացվել են նախկին րաժանումներր։ Աշ-ի այժմյան տարածէի և Շուշիի շրջանի ասհմաններում ձևավորվել է Խաչենի շրջանը՝ բաղկացած 5 համայնէներից (Դաշբուլաղ, Մալիբեկլու.
Ասկերան. Կարմիրգյուղ և Բերդաձոր). որոնք ընդգրկել են 65 գյուղ և 2 քաղաք (Շուշի, Ստեփանակերտ)։ 1925-ին Խաչենի շրջանից առանձնացվել են Շուշին և Բերդաձոշի գյուղերը. որոնց հիմքի վրա ստեղծվել է Շուշիի շոանը։
Շրջանի մակերևույթը լեռնային է՝ խիստ կտրտված գետահովիտներով և անդնդախու կիրծերով։ Հիմնականում անտառապատ է, ցածրադիր վայլելում՝ թփուտածածկ։ Արևմտյան կողմում Ղարաբաղյան լեռնաշղթան է, որի առանձին զագաթների բարձրությունը 2500-2750 մ է։ Միջին բարձրությունը՝ 800 մ։ Շրջանի ընդերքը հարուստ է կրաքարի. պղնձի, մարմարի. պեմզայի. կոպալի, մերգելի. կավի պաշարներով։ Տարածքովեն հրաում Կարկառ. Մեղարգետ (Բալուջա), Բադարա, Քոլատակ գետերը։
Կլիման չոր մերձարևադարձային է։ Հունվարին օղի միջին ջերմաստիճանը 05° Ա է. հուլիրրինը՝ 22,6° Ա։ Տեղումների միջին տարեկան քանակը 560 մմէ։