Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղի՝ 102 հա, թթենու՝ 167 հա), արոտավայր՝ 16,6 հզ. հա, խոտհարք 1,8 հզ., անտառ՝ 40,6 հզ.։ Շրջանի գրեթե բոլոր գյուղերում գործում են միջնակարգ, 8-ամյա հանրակրթական դպրոցներ, մշակույթի տներ (նաև ակումբներ, գրադարաններ), բուժկետեր։ Ասկերանում է շրջանային կենտրոնական հիվանդանոցը։ Ունի հացի, գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություններ։

1987- ի դեկտեմբերին Ասկերան քաղաքում ստեղծվել է ստորագրահավաք կազմակերպող խումբ (ղեկավարներ՝ Ս. Առուշանյան, Ջ. Մարտիրոսյան), որը 1988-ի փետրվարին Շարժման 40 ակտիվիստների մասնակցությամբ գումարել է ժողով, որում հաստատվել է գործունեության ծրագիրը, որոշման նախագիծը, և այն տարածվել է տարբեր շրջաններում։ Սսկերանում փակցվել է Շարժման առաջին ցուցապաստառը՝ «Կեցցե Լեռնային Ղարաբաղի և Հայկական ԽՍՀ վերամիավորումը» (ռուսերեն)։ Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմը ԷԴ մարզկոմից պահանջել է շրջկոմների բյուրոների համատեղ նիստում դատապարտել Շարժման մասնակիցներին, ինչը սակայն կանխվել է 1988-ի փետրվարի 13-ի աննախադեպ հանրահավաքով։ 1988-ի փետրվարի 20-ին նախաձեռնող խումբը հրավիրել է Ասկեոսնի շրջխորհրդի նստաշրջան, որն ընդունել է մարզային արտահերթ նստաշրջան գամարելու մասին որոշում։ Փետրվարի 21-ին ԽՄԿԿ կենտկոմը դատապարտել է Շարժումը։ ԼՂԻՄ մարզկոմը հավանություն է տվել այդ որոշմանը և հանձնարարել, ՈՐ Ասկերանի շրջկոմի բյուրոն նույնպես հավանություն տա։ Նիստը կայացել է փետրվարի 21-ին և չի ավարտվել, ադրբեջանցի ազգայնամոլները (8 հզ-ից ավելի) Աղդամի կողմից հարձակվել են Ասկերանի վրա (տես Ասկերանի դեպքեՀ)։ Այնուհանդերձ որոշումն ուղարկվել է մարզկոմ, ձևակերպվել փետրվարի 26-ի ամսաթվով։ Համատեղ ուժերով հարձակմանը հակահարված է տրվել, որից հետո նախաձեռնող խումբը ձեռնամուխ է եղել կամավորական ջոկատների ստեղծմանը։ Առաջին ջոկատներն ստեղծվել են Ասկերանում (հրամանատար՝ Վ. Բալասանյան), Բսպարայում (Ս. Ավանեսյան, Կ. Արզումանյան), Խնձփստանում (Ա. Բեգլարյան, Ն. Ղուլյան), Շոշում (Ա. Հայփյան), Ակնաղբյուրում (Ա. Ղարամյան), Խանաբադում (Ա. Մելքումյան), Աառնադբյոաոմ (Մ. Միրզոյան), Լուսաձորում (Տ. Խաչատրյան), Նոոսգյուղում (է. Ասլանյան), Այգեստանում (Ս. Հակոբյան), Դաշուշենում (Մ. Վարդանյան), Խանածաքսում (Ա. Ավագյան),

Աարաշենում (Կ. Ավետիսյան), Քռասնիում (Վ. Բաղրյան), Խանցքում (Վ.Գաբփելյան), Արադարաշենում (Կ. Շահբագյան), Հարավում (Կ. Մելքումյան), Դահրակում (է. Խաչատրյան), Փրջամալում (Ֆ. Բեգլարյան), Կարմիրգյուղում (Ա. Ատեփանյան), Ավետարանոցում (Հ. Ստեփանյան), Աստղաշենում (Վ. Ղազարյան)։

Ջոկատների գործունեությունը համակարգել է Վ. Բալասանյանը։ Տես նաև Ասկերանի պաշտպանական շրջան։

Ա. Ծատոպան

ԱՍԿԵՐԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ,

3-րդ պաշտպանական շրջան, կազմավորվել է ԼՂՀ ԻՊԿ նախագահի 1992-ի օգոստոսի 14-ի հրամանով՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում գործող ԻՊՈԻ ստորաբաժանումների հիմքի վրա (հրամանատար՝ Վ. Բալասանյան)։ 1992-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ ՊՇ-ում գործել են 4 հրաձգային գումարտակներ.