Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րենիներ ենք, և ո՞ւմ է hարկավոր hավատալ՝ չգիտենք:

ԲԵՏԼԻնԳ Ա՛յ, դուք կրկին վեր թռաք և... ոստոստում եք, թռչկոտում ..


ԼԻՍՈԳՈՈՎ Պնդում են, որ բոլշևիկներ են լույս ընկել, նույնիսկ մեր քաղաքում:

ԲԵՏԼԻնԳ Չի կարելի կարևորություն տալ ինչ-որ բազարի կանանց զրույցներին։

ԼԻՍՈԳՈՆՈՎ Այդ կոմիսար Զվանցովի կինն է ասում:

ԲԵՏԼԻնԳ Ի՞նչ: Չե՛մ հավատում, Ես գիտեմ, որ նա բարեխոհ կին է:

ՄՈԿՐՈՈԻՍՈՎ Համարձակվում եմ զեկուցել՝ քաղաքում բոլշևիկներ կա՛ն:

ԲԵՏԼԻնԳ Կա՞ն,

ՄՈԿՐՈՈԻՍՈՎ Ճիշտ այդպես է:

ԲԵՏԼԻնԳ Հըմ... Եվ Ի՞նչ են նրանք անում:

ՄՈԿՐՈՈԻՍՈՎ Քարոզում են սոցիալիզմ, ինչպես և սոցիալիստ-հեղափոխականները:


ԲԵՏԼԻնԳ Ն֊նո՛ւ, սիրելի՛ս, մեզանում մի՛շտ էլ որևէ բան քարոզում են... Բոլշևիկներ.. Պետերբուրգում նրանց ձերբակալեցին, իսկ ի՞նչ է մեզ մոտ: Հարկավոր է ձերբակալել:

ՄՈԿՐՈՈԻՍՈՎ Թաքնվել են, ձե՛րդ գերազանցություն:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Մեզանից ոմանք, կո՛մս, կասկածում են ժամանակավոր կառավարության ուժին:

ԲԵՏԼԻնԳ Ինչո՞ւ: Չէ որ, ահա, նա ձերբակալում է, բռնում: Կարգ է հաստատում:

ՆԵՍՏՐԱՇՆԻ Հարց է՝ ո՞վ է բռնում և ինչո՞ւ: