ՆԵՍՏՐԱՇՆԻ Այստեղ չէ այդ մասին խոսելու տեղը։ Դու մի անցնեիր ինձ մոտ։ Վաղը:
ՄԵԼԱՆԻԱ Կարելի է: Ուղարկել է աստված մեր գլխին այս մորեխը...
ՆԵՍՏՐԱՇՆԻ Հարկավոր է շուտով Սահմանադիրն հավաքել։
ՄԵԼԱՆԻԱ Ինչիդ է այն պետք:
ՆԵՍՏՐԱՇՆԻ Մուժիկը կգա: Նա առանց տիրոջ ապրել չի կարող։
ՄԵԼԱՆԻԱ Մուժիկը: Մուժիկն էլ է բունտ անել սովորեր նա էլ է գոռգոռում, քո մուժիկը:
ՆԵՍՏՐԱՇՆԻ Իսկ մենք նրա կոկորդը հողով կլցնենք: Մի քիչ հող տալ նրան, նա էլ...
ԴՈՍՏԻԳԱԵՎ Ենթադրենք, Պարֆիշա, որ կոկորդները մենք խցկեցինք, մուժիկի փորը պինդ լցրինք, իսկ ի՞նչ անել նրանց հետ, ում ուղեղն է ցնցված: Ահա հարցը:
ՆԵՍՏՐԱՇՆԻ Այդ դու, գործարանատե՛ր, էլի բանվորների մասի՞ն ես երգում:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Ա՛յ հենց այդ: Ես գործարանատեր եմ, դու՝ նավատեր, որոշ գործերում մենք կոմպանիոններ ենք, բայց երևում է, այնուամենայնիվ, որ արջը արջին հարևան չի։
ՆԵՍՏՐԱՇՆԻ Թո՛ղ, Բոլորը գիտեն, որ դու սրախոսություններով հարուստ ես։
ՄԵԼԱՆԻԱ Վեց-յոթը թվականներին ձեղ ցույց է տված, թե բանվորների հետ ո՛նց է հարկավոր... Մոռացե՛լ եք:
ՆԵՍՏՐԱՇՆԻ Դոստիգաևը, բացի իրենից, ոչինչ չի հիշում...