Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քշեցիր ինձ քաղաքագլխությունից, իսկ հիմա քեզ էլ քշեցին: էն էլ ով քշեց՝ ա՞,

ՄԵԼԱՆԻԱ Լեքսեյ Մատվեևիչ, ժամանա՞կն է արդյոք հին վիրավորանքները վերհիշելու։

ԳՈՒԲԻՆ Լռիր, մորաքո՛ւյր։ Ի՞նչ ես, շո՛ւն, ինձ նայում։ Վախենո՞ւմ ես։

ՆեՍՏՐԱՇՆԻ Ես հիմարներից չեմ վախենում, իսկ ավազակների հանդեպ ուժ կճարվի...

ԳՈՒԲԻՆ Չե՞ս վախենում: Ստո՛ւմ ես... Հիշո՞ւմ ես ոնց Եգոր Բուլըչովը ռեխիդ տվեց...

ՆԵՍՏՐԱՇՆԻ Կորի՛, հարբեցո՛ղ... (Զեռնափայտը քաշեց)

ՄԵԼԱՆԻԱ Ուշքի եկեք...

ԳՈՒԲԻՆ (գոռում է) Նո՜ւ, լա՛վ: Ե՛կ հաշտվենք, Պարֆիշկա: Շան որդի... նո՛ւ, մի բան է: Տո՛ւր ձեռքդ։ (Խլեց ձեոնապայտը Նեստրսւշնուց):

Դուրս թոավ Մոկրոուսովը Բուֆետի դռնից դուրս եկավ ինչ-որ մարդ և խիստ. «Պարոնայք, կամաց», Տայերուկովը սեղանի մոտ նստած, ինքնամոռացության մեջ ընկած, հիանում է դիմանկարով Նեստրաշնին ուզում էր գնալ դահլիճ. Գուբինը բռնեց նրա օձիքից.

ԳՈՒԲԻՆ Չե՞ս ուզում հաշտվել: Ինչո՞ւ, ա՞: Ի՞նչ է, ես քեզանից վատ եմ։ Ես՝ Լիքսեյ Գուբինս, մսով ու արյունով ամենամաքուր մուժիկս, իսկական Ռուսաստան...

ՆԵՍՏՐԱՇՆԻ Թո՛ղ, շո՛ւն...

ԳՐԻԲՒՆ Ես քո գլուխը կքորեմ: