Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծնկներից վար, սյուրտուկներով, երկարաճիտ կոշիկներով: Այդ մռայլ կերպարանքները հասարակության վրա թողնում են ճնշող տպավորություն.

ՄԵԼԱՆԻԱ Բա՛րև, Օլգա նիկոլաևնա:

ՉՈԻԳՈԻՆՈՎԱ Իսկ ո՞վ է սա։ Կարծես Մելանիա՞ն է։ Կացեք, երեխեք։ Ո՞ւր գնաց Սոֆրոնը։

ՍՈՖՐՈՆ Ձեզ բազկաթոռ, մայրի՛կ:

ՉՈԻԳՈԻՆՈՎԱ Կոնստանտինը կտա, ես քեզ չեմ հրամայել: Ի՞նչ կա, մա՛յր Մելանիա ա՞: Ինչ-որ բան է կատարվում: Հապա մի նայի՛ր: Նոտարները և իրավաբանները խոնարհ ծառայում էին վաճառականությանը, իսկ հիմա նույնիսկ հավասարվել չեն ուզում, այլ հրամայել են ուզում մեր դասին, ա՞: Զորապետներ են իրենց հայտարարում... Ի՞նչ ես լռում... Դու մեզանում ժիր էիր, խելացի, տնտեսվար... Մեզ օտար չես, մեր ոսկորից, մսից...

ՄԵԼԱՆԻԱ (խոպոտ) Ի՞նչ ասեմ։

ԵԼԻԶԱՎԵՏԱ (ամուսնուն) Ի՜նչ զզվելի պառավ է...

ՄԵԼԱՆԻԱ (շատ բարձր) Ասում էի ես, ասում եմ...

ԴՈՍՏԻԳԱԵՎ Նրանից, այդ պառավից, ամբողջ քաղաքն է վախենում։

ՉՈԻԳՈԻՆՈՎԱ Գոռա՛, գոռալով գո՛ռա։ Զանգերը խփել է հարկավոր: Քաղաքի շուրջը զանգերով շրջե՛լ է հարկավոր...

ԵԼԻԶԱՎԵՏԱ Հիմարություններ, գնա՛նք։