ԼԱՊՏԵՎ Տյատինը՝ նա կարող է ավազակներ պատրաստել: Դա նրա սիրած գործն է:
ՔՍԵՆԻԱ Հենց այդ է, է՛:
ԼԱՊՏԵՎ Թեև Շուրան մինչև Տյատինն էլ անզգամ աղջիկ էր: Այ ինչ, դուք— հոգով բարի եք...
ՔՍԵՆԻԱ Հիմար եմ, այդ պատճառով ել բարի եմ: Իսկ խելոքները՝ այ ինչպես են նրանք, Զվանցովները հենց...
ԼԱՊՏԵՎ Խոստացաք ինձ տալ հայրիկի հրացանը և նրա շորումորը...
ՔՍԵՆԻԱ Հա, վերցրո՛ւ։ Վերցրու, քանի դեռ Վարվառան չի ծախել: Նա ամեն ինչ ծախում է, ամե՛ն ինչ...
ԼԱՊՏԵՎ Դուք այդ ամենը Գլաֆիրային տվեք, լա՞վ, Զվանցովները որտե՞ղ են։
ՔՍԵՆԻԱ Բետլինգների մոտ: Իսկ Վարվառան մտածում է Մոսկվայում ապրել։ Բետլինգը սիրուհու հետ այնտեղ է գնում, նու նա էլ...
ԼԱՊՏԵՎ Այդպե՜ե՜ս։ Նո՛ւ ես գնացի...
ՔՍԵՆԻԱ Սպասի՛ր, նստիր ինձ հետ: Իսկ քույրիկս, լսել ես, կռվել է արքեպիսկոպոսի հետ։ Ասում են՝ վռնդել է նա նրան, դոփել է ոտքերով...
ԼԱՊՏԵՎ Դոփե՞լ է: Ոտքերո՞վ, Ա՜յ-յա՜յ-ա՜յ... Ի՛սկ ինչի՞ համար այդ:
ՔՍԵՆԻԱ է՛լ չգիտեմ:
ԼԱՊՏԵՎ Զարհուրելի բաներ: Ցտեսություն...
ՔՍԵՆԻԱ Դե սպասի՛ր: Փախա՛վ... (Նայում է շուրջը) Մարդ՝ շատ, իսկ ես՝ մեն-մենակ, կարծես թե կատու եմ, ոչ թե մարդ։