Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔՍԵՆԻԱ (գնալով) Կիրակի օրով: Անհավատնե՛ր: Անաստվածնե՛ր:

ՌՅԱԲԻՆԻՆ Բարկացկո՛տն է: Ուրեմն որոշեցինք. առավոտ ժամը վեցին ուղարկիր մեր զինվորներին, նրանք կվերցնեն ալյուրը և կտանեն՝ կեսն իրենց, կեսը՝ գործարան ուղի՛ղ զորանոց: Կնանիք իսկույն կտեսնեն, որ բոլշևիկները ոչ միայն խոստանում են, այլև տալիս են: Պա՞րզ է, անտառի՛ սատանա:

ԴՈՆԱՏ Հասկացա: Քեզ, ասում են, վռնդել են էսօր միտինզիցը:

ՌՅԱԲԻՆԻՆ եղել է էդպիսի դեպք։ Ուժեղ է Էսէռը մեր քաղաքում:

ԴՈՆԱՏ Կծեծեն քեզ մի անգամ, ՌՅԱԲԻՆԻՆ Անհնարին չէ։

ԴՈՆԱՏ Բարիշել նրանց հետ չի՞ կարելի:

ՌՅԱԲԻՆԻՆ Ո՛չ մի կերպ: Այ, կքշենք սա. վետից- նու, էն ժամանակ, կարող է պատահի, հենց իրե՛նք կուզենան բարիշել:

ԴՈՆԱՏ Դժվար է ինձ համար հասկանալ ձեր գործերը:

ՌՅԱԲԻՆԻՆ Տեսնում եմ: Քեզ, մանկի՛կս հարկավոր էր էսէռ լինել, սխալմամբ ես դու մեզ հետ։

ԴՈՆԱՏ (բարկացած) իմ սխալը՝ քո գործը չի՛:

ՌՅԱԲԻՆԻՆ Իմ գործը չի՛... Ըմմ.. Նու, լավ: Ի՞նչ է՝ թեյ-մեյ:

ԴՈՆԱՏ Իսկո՛ւյն:

ՌՅԱԲԻՆԻՆ Ուտելու է՛լ: Ախորժակս շատ լավ է, իսկ ուտելու բան՝ չկա՛: