Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԶՎԱՆՑՈՎ Ես հարկադրված էի... Սա բնական է...

ՎԱՐՎԱՌԱ Ջո՛ւր տվեք:

ՄԵԼԱՆԻԱ Բայց — ո՞վ հարձակվեց քեզ վրա:

ԴՈՍՏԻԳԱԵՎ (որդուն) ես քեղ ասում եմ՝ դի՛ր թափանչեղ։ Ա՛յ, բաժակ լվանալու ափսեի մեջ դիր:

ՏՎԱՆՅՈՎ Թո՛ղ ինձ, Վա՛րյա... Սպասի՛ր:

ՄԵԼԱՆԻԱ Ոչինչ չեմ հասկանում

ՎԱՐՎԱՌԱ Դա- Ռյաբինի՞նն էր, այո՞:

ՏՎԱՆՅՈՎ Ա՛խ, ես ոչի՛նչ չգիտեմ... Մութն է:

Ռյաբինինը բերում է Տյատինին, նրանց ետևից Տաիսյան՝ գլուխը ձեռների մեջ ասած Գյաֆիրան ջուր է բերում.

ՌՅԱԲԻՆԻՆ Դուք, քաղաքացի Զվանցով, այս ի՞նչ եք անում։

ԶՎԱՆՅՈՎ (Վեր թռավ, ձեռին ջրով լիքը բաժակ) Ես ունեի իրավունք. հարկադրված էի։ Դուք ինքներդ նրան բռնեցիք, երբ նա հարձակվեց ինձ վրա:

ՏՅԱՏԻՆ Դատարկ բան է, Անդրե՛յ...

ՌՅԱԲԻՆԻՆ Ստո՛ւմ եք դուք, Ո՛չ ոք ձեզ վրա չի հարձակվել: Առջևից գնում էի ես, իսկ Տյատինը՝ ետևից, կողքից. Ատրճանակից դուք փստացրիք ի՛նձ վրա...

ԱԼԵՔՍԵՅ Այդ- ճի՛շտ է, դուք շտապեցիք:

Դոստիգաևը քաշում է որդու թևը:

ՏՅԱՏԻՆ Գլա՛շա, մի բան տվեք թևս կապեմ: