Նախասենյակից՝ ճիչ լսելով, հավաքվում են սեղանատուն՝ Վարվառան, Ալեքսեյը, բոլորի ետևից՝ Ռյաբինինը:
ՎԱՐՎԱՌԱ (զարմացել է) Ա՛խ, դու, փո՛ւչ։
ՄԵԼԱՆԻԱ (գոռում է ոտքը դոփելով) Դև՛...
ԶՎԱՆՑՈՎ Ալյոշա, դե վռնդիր աղջկան...
ՏԱԻՍՅԱ Զառա՛մ շո՛ւն, Գայլամայր: (Գտավ բավարար խոսքը) Գայլամայր...
ՄԵԼԱՆԻՍ (կիսաշունչ) Կնզովե՛մ:
ՌՅԱԲԻՆԻՆ Բրա՛վո, աղջի՛կս: Այդպե՛ս նրան... Բրավո, խելո՛ք:
ՏԱԻՍՅԱ Գայլամա՜ա՜յր.
ՎԱՐԱԳՈԻՅՐ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ
Դոստիգաևի մոտ Երեկո: Մեծ, անհրապույր սենյակ տան ետևի մասում, պատուհանները նայում են բակը կամ այգին. Բուխարիկ, նրա վրա վառվում է լամպ, լուսավորելով Բյոկլինի նկարի մռայլ արտատպությունը՝ ծովի հաստափոր բնակիչները բռնում են ծովային աղջիկներ: Բուխարիկի առաջ՝ թղթախաղի սեղան: Ալեքսեյը, շվացնելով, պասյանս է բաց անում, Բուխարիկի երկու կողմերը դռներ՝ դրապիրով-