Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յին հավասարությունը։ Այդ պատճառով էլ ռուսերենից կատարված թարգմանությունների մեջ գրեթե անհնար է ճշգրտորեն պահպանել բնագրի տաղաչավական գծագիրը, սխեման։ Անհրաժեշտ է գտնել այնպիս չափ, որը, բխելով հայկական ոտանավորի բնույթից, միաժամանակ առավելագույն չափով համապատասխանի բնագրի ռիթմական ոգուն և տրամադրությանը։ Գորկու բանաստեղծությունների թարգմանության մեջ Չարենցը տվել է խնդրի այդպիսի լուծման դասական օրինակներ։

Վերցնենք նախ «Մրրկահավի երգն» ու «Բազեի երգը»։ Բնագրում առաջինը գրված է քորեյական, իսկ երկրորդը՝ յամբական չափով։ Ճիշտ է, իր այդ գործերը Գորկին տպագրում էր արձակի ձևով, առանց տեքստը տողերի բաժանելու: Սակայն դա չի խանգարում, որ դրանք ընկալվեն իբրև բանաստեղծություն, որովհետև, բացի շեշտերի կանոնավոր դասավորությունից, մշտապես առկա է նաև մի ուրիշ ռիթմական գործոն. «Բազեի երգը» սկզբից մինչև վերջ կայուն հատվածների շնորհիվ բաժանվում է 5 վանկանի մասերի, իսկ «Մրրկահավի երգը»՝ 8-վանկանի մասերի, որոնք ընթերցելիս որոշակիորեն առանձնանում են իրարից: Ահա օրինակներ.

«Բազեի երգից».

Пускай ты умер!.. /Но в песне смелых/ и сильных духом /всегда ты будешь/ живым при мерам /призывом гордым/ к свободе, к свету!

Безумству храбрых /поём мы песню!

«Մրրկահավի երգից».

Над седой равниной моря /ветер тучи собн-