Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մությունը, իսկ քո բարեկամությունն ինձ համար թանկ է, քան քո սերը...

ԴՈՍՏԻԳԱԵՎ է՛խ, Լի՛՚զկա...

ԵԼԻԶԱՎԵՏԱ Ես քեզանից ոչ մի տեղ չեմ հեռանա, և ոչ ոք Էլ ինձ չի գրավի, ո՛չ ոք։ Ես գիտեմ— ուրիշ այնպիսին, ինչպես դու ես, չկա'։

Գլաֆիրան՝ ափսեով, որի վրա երկու շիշ, բիսկվիտներ վազով, խնձոր:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Նո՛ւ, լա՛վ, լռի՛ր: Եվ- ա՛յ ինչ. Պավլինին մի՛ չարացրու, թո՛ղ այդ հիմար սովորությունդ: Ընդհանրապես՝ ոչ պքի չարացնել պետք չէ, այդպիսի օրեր չեն: Ավելորդ բաներ դուրս մի՛ տա: Եվ ժամանակն Է, որ դու հայացքներ ունենաս, ժամանակը վտանգավոր է...

ԵԼԻԶԱՎԵՏԱ Ես սովորել չեմ կարողանում, Վա՛սյա: Դե ես առանց գիտության Էլ չեմ վախենում, ինչպես այն աղջիկը, որ երգում Է:

Երեք անգամ ամուսնացա
Չվախեցա մի բանից,
Չորրորդ անգամ կամուսնանամ —
Չե՛մ վախենա նրանից...

ԴՈՍՏԻԳԱԵՎ Դու հանաք մի՛ արա, հանաքի ժամանակ չէ: Վերցնեիր բառարանը, կարդայիր: Ա՛յ, օրինակ, Դարվինը՝ անգլիացին, նա այսպիսի մի հայացք է անցկացնում- հարկավոր է հարմարվել: Ամեն ինչ ապրում է, որովհետև հարմարվել է և ոչթե պարզապես՝ ծնվել, մեծացել և ապրում է... Անօգնական հիմարի նման: