Դոստիգանը տվեց նամակը, ծածկեց աչքերը թաշկինակով
ԼԱՊՏԵՎ (ծուռ նայելով նրա վրա, կարդում է) «Մնաս բարով,Շուրա: Ոչ մի բանի չեմ ափսոսում: Միմիայն քեզ հետ երբեմն, ինձ համար լավ էր, ջերմություն էի զգում և գուրգուրանք»: (Լռեց) Շուրկային այս նամակի մասին խնդրում եմ չասել: Ես կհանձնեմ այն Շուրային, երբ հարմար կգտնեմ: Գլաֆիրան ձեզ մո՞տ է:
ԵԼԻԶԱՎԵՏԱ Երբ, Նեստրաշնին եկավ, ես նրան ուղարկեցի խորհուրդը, Տյատինի մոտ, ձեզ իմաց տալու, նա դեռ չի վերադարյել:
Դոստիգաևը զարմացած թարթում է, նայելով կնոջը
ԼԱՊՏԵՎ Իսկ ո՞ւր է Անտոնեն:
ԵԼԻԶԱՎԵՏԱ Գնա՛նք...
Գնացին Դոստիգաևը կանգնած է սեղանի մոտ, շփելով ճակատը, այտերը, կարծես ուզում է սրբել ժպիտը դեմքից: Մորուքավոր զինվորը շոշափում է դրապիրովկան:
ՄՈՐՈՒՔԱՎՈՐ Հիանալի՛ ամրության կտոր է: Ա՛յ էսպիսի կտորից զինվորներին շինել չեն շինում:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Այժմ կսկսեն կարել սրանից էլ լավ կտորից։
ՄՈՐՈՒՔԱՎՈՐ Շինել չեն կարի, մենք կռվել չենք ուզում:
ԴՈՍՏԻԳԱԵՎ Պետք է՛լ չի: