Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան գրաքննությունը արգելեց «Գարնանային մեղեդիների» լրիվ հրատարկությունը, թողնելով միայն «Մրրկահավի երգը», որը առաջին անգամ լույս տեսավ «ժիզն» ամսագրի 1901 թ. ապրիլյան համարում (այդ համարի հրատարակությունից հետո ամսագիրը, կառավարության որոշմսւմբ, փակվեց):

«Մրրկահավի երգը» բազմաթիվ հայերեն թարգմանություններ է ունեցել Առաջինը թարգմանել է Ավ. Իսահակյանը 1901 թ արտասահմանում, թարգմանությունը տպագրվեց արտասահմանյան հայկական թերթերում:

Բանաստեղծության բնագիրը սովորաբար տպագրվում է առանց տողերի հատման և առանձնացման, արձակի ձևով Չարենցը տեքստը հատել է 10-վանկանի տողերի


Բազեի երգը

Առաջին անգամ տպագրվել է 1895 թ մարտին, «Սամարսկայա գազետա» թերթում: Բանաստեղծությունը մտնում է նույնանուն արձակ պատմվածքի կազմի մեջ, իբրև ծեր ղրիմցի հովիվ Ռահիմի պատմածը «Բազեի երգը» գաղափարական ու ոճական զգալի մշակման ենթարկվեց 1899 թ.:

«Բազեի երգը» նույնպես ունեցել է բազմաթիվ հայերեն թարգմանություններ, սկսած 1899 թ. «Մուրճ» ամսագրում տպագրված թարգմանությունից

Զարենցր այս դեպքում ևս տեքստը հատել է հավասար (5-վանկանի) տողերի, այդպես է նաև բնա-