Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պես մարդը, դրվատել ստեղծագործության հոգևոր հաճույքը, մեծարել բնականը և մարդկայինը, սերը և հումանիտար զգացմունքները գրականության մեջ»։ Իբրև այդ բանի ցայտուն օրինակներ Չարենցը հիշւատակում է Գորկու առաջաբանները՝ կցված Ստեֆան Ցվայգի և Միխայիլ Պրիշվինի գրքերին։ Այդ առաջաբանների մեջ հայ բանաստեղծին հատկապես «զարմացրել և հիացրել» է այն, որ մեծ գրողը այնքան բնական համոզմունքով ու կրքով խոսում է սիրո վսեմացնող և ազնվացնող ուժի մասին, առանց «գաղափարական» մաշված բնութագրումների ու մակդիրների, խոսում է «իր սեփական խոսքերով, իր հոգու խորքից»։ «Եվ սարսափում ես մտածելով,— եզրափակում է Չարենցն իր խոսքը,— որ Գորկու մահից հետո կկտրվի այս միակ ձայնը ևս, այս միակ մարդկային ձայնը մեր իրականության մեջ— և մեր ամբողջ պուբլիցիստիկան կդառնա շաբլոն ու տրաֆարետային»։

Չարենցի այս գրառման մեջ միայն Գորկու նկատմամբ ակնածանքի և հիացմունքի զգացմունքը չէ, որ խոսում է։ Այստեղ դժվար չէ նկատել Չարենցի խոր դժգոհությունը գեղարվեստական և հրապարակախոսական գրականության մեջ շաբլոնի, միապաղաղության, անհատական ոճերի և նախասիրությունների համահարթման երևույթներից։ Չարենցը բողոքում է գռեհիկ սոցիոլոգիզմի ազդեցության տակ մարդկային բնական զգացմունքներն անտեսելու, ամեն ինչ ուղղագիծ կերպով «իդեոլոգացման» ենթարկելու փաստերի դեմ։ Սակայն ոչ միայն այդ։ Չարենցի խոսքերում, որոնք գրված են այն ժամանակ արդեն