Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շշնջաց բազեն,
Խորը շնչելով.
— Ես լա՜վ ապրեցի...
Ես բախտավոր եմ...
Քաջ կռվեցի՛ ես...
Տեսա երկինքը...
Դու չե՛ս տեսնի այն
Երբեք այնքան մոտ...»
«է՜հ, խե՜ղճ արարած,
Ի՜նչ է երկինքը
Դատարկ տեղ միայն...
Ո՞նց սողամ այնտեղ...
Այստեղ ինձ համար
Ավելի լավ է.
Խոնավ ու տաք է։»
Այսպես իժն ասաց
Ազատ թռչունին,
Ծիծաղեց հոգում
Նրա անհեթեթ
Մտքերի վրա,
Եվ այսպես խորհեց.
«Թռի՛ր թե սողա—
Վախճանն հայտնի է...
Բոլորս էլ վերջը
Կըպառկենք հողում,—
Ամե՛ն ինչ վերջը
Աճյուն կդառնա։»
Բայց խիզախ բազեն
Թպրտաց հանկարծ,
Կանգնեց մի փոքր