Մղեց դեպ ծովը։
Իսկ ալիքները
Տխուր հառաչով
Զարնըվում էին
Չոր քարերին ա՛յն.
Եվ չէր երևում
Նրա մարմինը
Ծովի անսահման
Տարածության մեջ...
Քարափում պառկած
Խորհում էր երկար
Իժը թռչունի
Վախճանի մասին
Եվ սիրո մասին
Դեպի երկինքը...
Եվ ահա նայեց
Դեպի հեռո՛ւն նա.
Որ հար շոյում է
Մեր հայացքները
Բախտի երազով։
«Իսկ ի՞նչ էր տեսնում
Մեռնող այն բազեն
Այդ անապատում
Անտակ ու անեզր.
Ինչո՞ւ են նրանք,
Մեռնելով՝ հավետ
Հուզում հոգին մեր
Իրենց սիրո՛վ այդ
Դեպի թռիչքը,
Դեպի երկինքը.