Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կորչի՛ խավարն ընդհանուր,
Այրենք սրտերն հրով անբիծ—
Եվ լույս կըլնի ամենուր․․․


— «Ուժեղ է երգում,— ծանոթագրում էին սոխակները․․․— Առույգ է, ինքնավստահ,— երաժշտական չէ՛, բայց— ուժեղ է․․․»— և, խորիմաստորեն մաքրելով քթիկները, լսում էին շարունակությունը․


Ով պայքարում է մեռնում ազնիվ—
Մի՞թե պարտված է նա, ընկա՞ծ,
Պարտված է նա՛ լոկ, ով պայքարից
Փախչում է՝ կուրծքը ահով պահած․․․
Ընկերնե՛ր, նա՛ է ընկած, ով վսեմ
Գործից սարսելով, փախչելով— սակայն
Սիրում է դատել պայքարի մասին
Թաղվելով մուժում փիլիսոփայական ․․


— «Հը՜մ․․․ Նա շատ ինքնուրույն հայացքներ ունի»— նշեցին սոխակները։— «Կուզեինք իմանալ— դա ինչ թռչուն է ․․»— հետաքրքրվեցին նրանք։


Ընկերնե՛ր, լռե՛ն թող ընկածները․
Կասկածանքներն են կուրացրել նրանց
Պատիվը նրանց կրծքում լռե՛լ է,
Ընկերնե՛ր, եկեք մենք գոռանք նրանց
Հեռո՛ւ,— մշուշը ձեր իմաստության
Դարձըրեց գիշերն ավելի՛ խավար,—
Թունավորում է նա օձի նման
Սրտերը ջահել և մտքերը վառ։