Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արագ քայլերով մոտեցավ խանը զառիվայրին և նետվեց ցած։ Չկանգնեցրեց նրան որդին, չհասավ։ Եվ կրկին ոչինչ չէր լսվում— ո՛չ ճիչ, ո՛չ խանի ընկնելու աղմուկը։ Միայն ալիքներն էին անվերջ շառաչում այնտեղ, և քամին էր ոռնում վայրի երգեր։

Երկար նայում էր ներքև Տոլայկ Ալհալլան և ապա բարձրաձայն ասաց

— Ինձ է՛լ այդպիսի սիրտ տուր ամուր, օ՜, ալլա՜հ։

Եվ ապա նա գնաց դեպի գիշերվա խավարը․․․

Այսպես մեռավ խան Մոսալայմա Էլ-Ասվաբը և եղավ Ղրիմում խան Տոլայկ Ալհալլան ․