Jump to content

Էջ:Մշակ, 1873, համար 1.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մշակելու համար,— առ այժմ քննենք ջրանցքի խնդիրը։

Մեզի հասնում են լուրեր, իբր թէ ջրանցքի գործին ձեռք տալու ուզողները սոքա են․ 1) Շվաբէնի և Մօրի կօմպանիան, որ մի շատ եռանդոտ գործակատար ունի և 2) Անանուն մի ընկերութիւն, որի գլուխը կազմում են իրանց երկար ծառայութեամբ մեր առևտրական շրջաններում և դրամագլխով քաղաքիս մէջ անուն և նշանակութիւն ստացած անձինքը։

Մինչև որ քաղաքը չէ յայտնել իր պայմանները (կօնդիցիա) ջրանցքի ձեռնարկութիւնը սորան կամ նորան տալու համար,— անկարելի է ասել ում առաջարկութիւնները աւելի շահաւէտ են, բայց մենք անհրաժեշտ ենք համարում, աչքի առաջն ունենալով քաղաքի օգուտները, ամբողջ ձեռնարկութեան արժողութեան գնահատելը, սկզբնական կամ նախապատրաստական հետազօտութիւնների միջոցով,— եթէ ոչ, ահա ինչ կարող է պատահել՝

Մի ընկերութիւն կամ մասնաւոր անձինք ներկայանում են քաղաքային վարչութեանը ջրանցքի գործը վերցնելու հպատակով․ նրանք ցոյց են տալիս ձեռնարկութեան արժէքը 1½ անգամ աւելի, քան թէ ճշմարիտ աժէ, համաձայնում են ամեն պայմաններին և պահանջում են ապահովութիւն (գարանտիա) քաղաքի կողմից՝ չորս տոկոս (4%)։ Քաղաքը չունենալով ոչինչ փաստ, որի վերա հիմնվէր, չը հիմնվելով սեփական հետազօտութիւնների վրա, պատճառ չունի մերժել առաջարկութիւնը․․․ և ինչ կը լինի սորա հետևանքը,— այն է որ քաղաքը 4% կը վճարէ որպէս ապահովութիւն, իսկ 6% ինքն ձեռնարկութեան համար։[1]

Մի և նոյն ժամանակ դեռ ևս սպասելով կօնդիցիայի տպագրելը, ոչինչ յայտնի չէ ձեռնարկութեան արժողութեան մասին։

Այժմ դառնալով գործի հաւանական հետևանքին, մի և նոյն ժամանակ համակրելով վերև յիշված ընկերութիւններից երկրորդին, որովհետև նա կազմվում է քաղաքի բնակիչներից,— հետաքրքիր կը լինէր իմանալ՝ ի՞նչ զէնք ունի նա ձեռին, որ կարողանայ հանդէս դուրս գալ ֆիրմա ունեցող ընկերութեան հետ մրցելու համար։ Այդ տեսակ ընկերութեան հետ մրցելը կը ներկայացնէ ուրեմն իրական արգելքներ։—

Որքան յայտնի է մեզ՝ հետազօտութիւնները արած չեն։ Ընկերութիւն կազմող անձանց շրջանում անգամ կասկած է ծնում՝ հաւաստի չը լինելով թէ կօնցէսիան նրանց պիտի ընկնի թէ ոչ, արդեօք կը կամենա՞ն նրանք ծախսել սկզբնական հետազօտութեանը հարկաւոր գումար․․․

Պարոններ․ կայ մի ժողովրդական առած թէ՝ ջրի մէջ ընկածը անձրևից չի վախենայ։ Կամենում էք ձեռք տալ մի գործին, որ միլիօն կը նստէ, և քաշվում էք քանի մի հազարներ ծախսելուց։ Հիմնում էք մի ընկերութիւն քաղաքի մէջ ջրանցքը գլուխ բերելու, այն պատճառով, որ նրան շահաւետ գործ էք համարում,— և մի և նոյն ժամանակ չէք կամենում ոչինչ զօհել․․․ այդպէս երբէք ձեր նպատակին հասնելու չէք։

Մ․ Բ․

ՆԱՄԱԿ ՄԵԾ ՇՈՒԼԱՎԵՐԻՑ

Նկատելով ձեր ուշք դարձնելը գաւառներից տեղեկութիւններին, ես մտաբերեցի Մեծ Շուլավէրու և նորա շրջակայ գիւղերու նկարագրութեան յարաբերութիւնների անտեղեակ լինելը մեր ներկայ հրատարակութիւններին, ուստի պարտաւորութիւն համարեցի նկարագրել նորանց, որքան կարելի է ճիշդ և մանրամասն տեղեկութիւններով։

Մեծ Շուլաւէր գտնվում է 56 վերստ հեռաւորութեամբ Թիֆլիզից դէպ ի Հարաւ։ Եթէ Թիֆլիզից ուղևորուած ճանապարհորդը գտանի իւրեան 5-6 հեռաւորութեամբ Մեծ Շուլաւէրից, և մի հայեացք ձգի դէպ ի Հարաւ, նա կարող է նկատել մի երկայնաձիգ հովիտ խիտ այգիների ծառերով ծածկուած, որպէս մի անբնակ խիտ անտառ, Արևելեան, նա մանաւանդ, Արևմտեան կողմից, որ խիտ անտառներով է պատած, այդ երկու կողմերը պատում են նորան շղթայակապ, ոչ այնքան բարձր կանաչազարդ ծառերով ծածկուած սարերով, որոնք գնալով Հիւսիսից Հարաւ կարծես կամենում են միանալ Լալուար ասուած սարի հետ, կազմելով իբրև մի ձուաձև եռանկիւն, ուր տեղից և առնում է իւր սկիզբը տեղի միակ գետակը։ Փոքր ինչ յառաջ գնալով, ճանապարհորդի առաջ իսկոյն լոյս կընկնի խորը ցած ընկած Խրամ գէտը։

Այս գէտը յայտնի է արդէն իւր համեղ խրամուլի ասուած ձկներով, որ մեծ քանակութեամբ ծախվում է Թիֆլիզում, բայց ո՛չ Շուլավրեցիներից, այլ հէնց իսկ Թիֆլիզեցիներից, թէև ըստ դիպուածքին Շուլաւրեցիները ևս տանումեն երբեմն Թիֆլիզ ծախելու․ ջուրը ո՛չ այնքան համեղ է, որքան վնասակար․ իսկ դեղնաւուն գոյնը և Պղնձէ-Մադան ասուած գիւղի ջրի խառնուրդը առիթ է տալիս հանքային ջուր կարծելու, ուր և իսկ անյայտանում է աղի ջրերը, սկսած Կումիս ասուած գիւղի շրջականերից։ Այդ տեղ կայ մի աղի լիճ մի ահագին ընդարձակ փոսում, (Կումսի փոս)։ Այդ լճի ափերումը միշտ լինումեն սաստիկ մոխրագոյն և փայլուն ցեխեր։ Հենց այս լճի շրջականներից, մանաւանդ, մինչև Խրամը կարելի է հանդիպել փայլուն մոխրանման հողերի։ Խրամ գետի ափերը առատ է ուռենի ծառերով, իսկ հարթ ափերումը ցանում են ագարակին պատկանուածները սեփ, ձմերուկ, թամբաքու, կաղամբ, վարունգ և ուրիշ սորանց նմանները։ Խրամի այն ափը, որտեղ գտանվում է այդ ափի պատկանողի ջրաղացը, այն է Սոփիա-խանումի ջրաղաց, որտեղ և մեծ և փոքր Շուլաւրեցիները ցորէն են բերում աղալու, ջրի պակասութեան ժամանակը, և այն տեղից Թիֆլիզ ծախելու, հենց այդ տեղից բարձրանալով՝ սկսվում է Մեծ Շուլաւրեցւոց վարելա-հողերը, որ ցանում են միայն ցօրեն և գարի։ Այդ տեղից դէպի արևելք, որտեղ Խրամը թէքվում է դէպի Հարաւ, գտնվում է ներքի Շուլաւէրը կամ Փոքր Շուլաւէրը։ Բնակիչները Հայ-լուսաւորչականներ, 7 տնով միայն, պարապումեն երկրագործութեամբ, ունեն մի հնացած եկեղեցի, չունեն տեղային քահանայ, այլ մեծ Շուլաւրեցւոց քահանաներից մինի հովվութեան տակ են, լեզուի հնչիւնները ապացուցանում են, որ Մեծ Շուլաւրեցիներից չեն։

Մեծ Շուլաւէրը պատկանում էր վրաց Սօմխէթիայ ասուած նահանգին, Հայոց պատմութիւնից յայտնի է այդ կողմերը, որպէս Ծօփաց գաւառ․ որ և Լալուար սարի կողմերումը մինչև այս օր կայ, ինչպէս ասում են տեղացիները Ծօփաց ձօր անունով մի աւերակ, այժմ պատկանում է Թիֆլիզի ուեզդիային։

Մեծ Շուլաւերու բնակիչները 100 տարիից առաջ Պարսից բարբարոսութեան պատճառաւ գաղթած են Շամշադինի գիւղերից, այդ պատճառաւ և բնակիչները բաժանուելով զանազան մասների (թաղ) կրում են այն անունները, ինչ գիւղից նորանք գաղթած էին։ Այսպէս Մեծ Շուլաւերը բաժանվում է երկու բաժանումների․ Զագեամ և Ղամուրադ։ Զագեամը բաժանվում է, Քեամանդար, Կարխ Մրեջուր թաղերի Ղարամուրադը բաժանվում է․ Մելիք-Զադէ, կրկին Ղարամուրադ, Աղբուլախ, Շմեղ և Մմրթլու թաղերի։ Այս ամէն մի թաղը ունի որպէս մի կառավարիչ, որ գործակատար է լինում հարկապահանջութեան ժամանակ, կամ մի ընտրողութիւն անելու ժամանակը և այլն։ Բնակիչները հասանում են մինչև 400 տան, բոլորեքեանք իսկութեամբ Հայ-լուսաւորչականներ են, ունեն երկու եկեղեցի․ Ղարամուրադինը Սուրբ Պօղօս և Պետրոսի եկեղեցի, իսկ Զագեամինը Սուրբ Աստուածածնայ եկեղեցին։ Առաջինի փակ լինելու պատճառաւ քահանաները մի միաբանութիւն են կազմում Զագեամի եկեղեցումը։ Զագամի, այն է Սուրբ Աստուածածնայ եկեղեցու գեղեցկութիւնը չէ կարելի դուրսը տեսանել, որքան ներսը․ կոկած քարայատակով, շքեղ զարդարած սեղանով, և քանի մի գեղեցիկ պատկերներով․ կանանց համար որսշած է առանձին տեղ իւր փայտեայ վերնատնով․ եկեղեցին սագաշէն, կանգնած չորս հաստ սագաշէն սիւների վերայ, միջակ մեծութիւնով և բարձրութիւնով, ունի փոքրաձև մի գմբէթ կանանց դրան շէմքի վերայ կանգնած, որ նայում է դէպ ի Արևմուտք, նոյնպէս ունի և զանգակատուն մեծ գմբէթով, որ սովորականին չէ կարելի նմանացնել, շինած է տղամարդկերանց դրան մուտքի վերայ։ Այդ դրան ճակատի վերայ ուշադրութեան արժանի է Մարիամ Աստուածածնայ գեղեցկանկար փորագրած պատկերը, որի տակր տողաչափով գրուածքը յայտնում է եկեղեցւոյ հիմքի 1844-թ․ և նոյն իսկ պատկերի 1864 թ․ տեղիս արժանապատիւ Աւագ քահանայ Պօղոս Սահակեանցի ծախսով, որով, և պայծառացել է եկեղեցին հարուստ պատկերներով։ Ղարամուրադայ Սուրբ Պօղոս և Պետրոսի եկեղեցին որի բարձրագոյն դիրքը, մարմարիանման, կոկած սպիտակ քարերով պատերը, նորա չորս ահագին հաստութեամբ քարեայ սիւները, նորա ահագին մեծութիւնը, որ Թիֆլիզու Վանքի եկեղեցուն կարելի է հաւասարացնել, կարող են ափսոսել տալ ամէն նորա բաց կտուրը տեսնողին, որ ահա մօտենում է 20 տարիի լրանալը նորա հիմքի գցելուց։ Ինչ պատճառաւ չէք կարողանում վերջացնել դորա շինութիւնը հարցրեցի ևս մեր ծերունու Ղ․․․․ին․ „ընդիւր վեր, վենց վեր ըրեւուն ա Քեըրիստոսը դէսը անցկցած չբդի ըլիլ, վէր ըստեղ սէր չի հիլ արել (թողել), հլէ հենց տեըրայ հմար ա վէր Զըգեըմեցիք մեզ քեօմակ չեն անում, վեր էս էս․․ պատուական ժամի կեըլէօխը կարենանք ծածկի․․․ բա ընդիւր էլ Աստոծ կլխներիս խռովել ա, վէր էս տարուան տարին տուպ չը կաթեց․․․․ բաղերն էլ չրացան պրծան, էլ խէր ու բեըրեաքեատ չի մբացել․․․ եարաբ էս ղայդի էլ կեղ կեըլի“։ Մեծ Շուլաւերը ունի հինգ քահանայ։ Բայց մօտ օրերս լսեցի, որ տեղիս տիրացուներից երկուսը տեսնելով մկրտութեան շատանալը, նկատելով մեռնողների աւելանալը յիշել են Քրիստոսի ասած „հունձքբազումք են և մշակք սակաւք ուստի կասեցնել“ են ձեռնադրուիլ, որպէս հոգևոր հովիւներ, որոնք կամէին զարթեցնել ժողովրդին մթութեան մէջ։ Դորանցից մինը ուսել է կարդալ և գրել տեղային ուսումնարանումը, իսկ միւսը կարդալ միայն ճաշոցը տեղիս քահանաների մինի մօտ։― Նորերումս լսեցի որ ժողովուրդը կոյր համաձայնութիւն է տուել, բայց յոյս կայ, որ դիմելով դէպի մեր հոգևոր հայրերը ձեռնադրուելու կը խղճան մեր այստեղի ցաւալի ժողովրդի վերայ, ուստի ցուցանելով մի այլ ապրուստի ճանապարհ, կամ նորից ուսանելու ճանապարհ՝ կը բաւականացնի մեզ հինգ քահանայով։

Կայ և այստեղ միակ տղայոց ուսումնարան, այո ուսումնարան, որին մինչև այսօր մեր ամբողջ Շուլաւէրը մի կոպէկով անգամ չէ կամեցել վարձատրել, ինչ պատճառաւ, գիտեմ կը հարցանէք ինձանից․ ես կը պատասխանեմ, գիւղի այն վերոյիշածներին,― Քրիստոսի ասածը յիշողներին համաձայնութիւն տուողների պատճառաւ, գիւղի Բէգերի և Մէլիքների ուշք չը դարձնելու պատճառաւ, տեղիս գիւղական կառաւարութիւնը, իւր պարտաւորութիւնը գիտակցաբար չը հասկանալու պատճառաւ, վերջապէս մի քանի շատ և այլն և այլն․․․ երի պատճառաւ։ Այս բոլորը վերջիս և այլների հետ նայում են Մեծապատիւ Ստատսկի սովետնիկ բժիշկ Ռոմանոս Պօղոսեան Նադիրեանցի հայրենասիրութեան խնամքի վերայ, որ ինչպէս յայտնի է կառուցել է այս ուսումնարանը 1858 թ․ հենց իւրեանից գնած գետնր վերայ, որ և մինչև այսօր ըստ իւր հայրենասէր խնամքի չափ կառավարել է և կառավարում է։ Ուսումնարանը բաղկացած է երեք սենեակից, ունի, կարելի է ասել վայելուչ սեղաններ։ Ուսուցիչները են երկու, մի տանից քահանաներ, մինը վերոյիշած Պօղոս Աւագ քահանայ Իսահակեանցը որ աւանդում է հայերէն լեզուն, վարժ կարդալ և գրել ոչ աւելի գրաբարի թարգմանութեամբ, Սրբազան պատմութիւն Հին և Նոր կտակարանի, Քրիստոնէական վարդապետսւթիւն, միւսը, Իսահակ քահանայ Իսահակեանցը որ, որպէս Թիֆլիզու Ներսիսեան դպրոցի աւարտած և ժամանակաւոր Թիֆլիզու պ․ Տէր-Յակովբեանցի մասնաւոր գիմնազիումը աշակերտ եղած՝ աւանդում է ռուսական լեզուն, վարժ կարդալ և գրել մասնաւոր թարգմանութեամբ,


փարատել և ինքն կառավարիչը, որ իրան բոլոր կղզու տէր համարելով, իր սեփականութիւն համարում է և բնակիչներին, մանաւանդ դոցա քնքոյշ և գեղեցիկ սեռը։ Դժբաղդաբար կառավարչի համար, նորերումս ծնաւ մի կենդանի ապացոյց նորա վարմունքի և դատաստանը ստիպեց նորան (կառավարիչը մի և նոյն ժամանակ ամուսնացած է) մի մեծ տուգանք (կարծեմ 3000 թալեր) վճարել յօգուտ խաբված օրիորդին։

Հէլգօլանդ կղզին մի առանձին և իրան միայն սեփական բարբառ ունի, որ բոլորովին տարբեր է ուրիշ բոլոր գերմանական բարբառներից և միայն այդտեղ է պահպանվել, որի մասին Հելդօլանդցիները իրանք ասում են՝ „մեր լեզուն տարածվում է ժայռից մինչև ի դիւնէ (Düne)“։ Նկատելու արժանի է սակայն, որ աւազարկղու վերայ ոչ մի մարդ չէ բնակում։ Գիտնականների կարծիքով դա հին Ֆրիզների լեզու է, չը նայելով, որ վերջին ժամանակներումը, գերմանացիների կղզին յաճախելու պատճառով, գերմանական լեզուին շատ տարբեր ընդունվեցան և Հէլդօլանդի բարբառումը։ Այս լեզուին ամենամօտ է հօլլանդականը, բայց և դա բաւական տարբեր է։ Ահա մի լեզու, որ կամաց բայց անշուշտ կորչելու վերա է, և այն պատճառով պահպանելու չէ, որովհետև միայն մօտ 2000 մարդիկ են նորան խօսում, դա միայն մի աննշան գրականութիւն ունի և օտարները, քանի գնում է, աւելի գալիս են կղզին։ Արդէն այժմ ինքեանք Հէլդօլանդցիները ստուգում են, որ հազիւ թէ մի մարդ կայ, որ իրանց լեզուն ճշդութեամբ խօսելիս լինի և դոցա թիւն էլ անդադար նուազում է։

Օտարների թիւը, որոնք ամենայն ամառը գալիս են Հէլդօլանդ, ծովի մէջ լողանալու դիտմամբ, հասնում է մինչև 3000 մարդ։ Սակայն հազիւ են նոքա, որոնք այդտեղ աւելի երկար ժամանակ, քան չորս շաբաթ են մնում, որովհետև, չը նայելով կղզու առանձնութիւններին, որսնք զուրկ չեն բանաստեղծական յատկութիւններից, այդտեղ վարած կեանքը այնքան միակերպ է, որ չէ կարող գոհացնել մի մարդուն, որ սովոր է եւրոպական կեանքի յարմարութիւններին (confort)։ Կղզին ոչինչ վայելչութիւն չէ ներկայացնում՝ զբօսանքը ծովի վերայ, ձուկ բռնելը, ծովային թռչուններ որսալը, և լաւ եղանակին նայել արևի մայրմտնելուն,— միակ պարապմունք են, որ ունեն ծովային բաղանիքի հիւրերը ճաշից յետոյ։ Առաւօտները, ընդ հակառակն չափազանց կարճ են երևում ամենեցունց։ 8 ժամին սկսում են ամենքը նաւակ նստել, որ Düne անցնեն, ուր որ լողանում են ծովումը—սորա համար գտնվում են Düne ի վերայ ամենայն տեսակ յարմարութիւններ, մինչև որ կարմիր ժայռի ափերին միայն սակաւաթիվ են լողացողները, որովհետև ալիք, ժայռին անդադար խփելով, թէ գետինը ոտների տակ շատ անհաւասար և քարոտ են դարձնում, թէ ժայռի մասնիկները իրանց հետ ձգելով, իրանք մի անդուրելի կարմիր գունով են ներկվում։ Düne ի աափին դրած են յիսունի չափ փոքրիկ, սենեակների նման շինած, փայտէ, երկու անիւների վերայ կանգնած ծածկած սայլեր։ Լողացողը մտնելով դորա մէջ զանգակ է քաշում, որին լսելով երկու երեք ծառաներ սայլը մղում են մինչև ջուրը և լողացողը կարող է սայլի հետ միաւորված մի փոքրիկ սանդուխտի միջոցով անմիջապէս ջուր մտնել։ Կրկին սայլը վերադառնալուց յետոյ, լողացողը զանգակ տալով իր ցանկութիւնն է յայտնում ափը վերադառնալ, որին հետևում են նոյն ծառաները սայլին լծվելով և յետ քաշելով մինչև ցամակը։ Այս սայլերի մէջ լողացողը գտնում է տուալէտի համար ամեբայն հարկաւոր առարկաները։

Ուրիշ տեղերումը ուր որ ծովը աւելի զորեղ ալիքներ ունի, օրինակ Հօլլանդիայի և Բէլգիայի եզերներումը (օրինակ Շէվէնինգեն) սայլերը պիտի աւելի մեծ շինվին և այս պատճառով, առաւել ծանր լինելով, ոչ թէ մարդիկների միջոցով ջրի մէջ են մղվում, այլ մի ձի են լծում սայլերին։

Լողանալուց յետոյ մարդը նոյն աւազակղզու վերայ է գտնվում և իր քաղցը յագեցնելուց յետոյ կամ գնում է պտտել աւազակղզու վեևայ, կամ որոնում է իր համար մի յարմար տեղ, ուր որ պարկում է աւազի մէջ կամ փոքր ինչ ննջելու համար, ծովային ջրի սաստիկ գրգռիչ ներգործութեանը ենթարկվելուց յետոյ և կամ գործ է ածում այն ժամանակը որ և իցէ դիւրին ընթերցանութեան։ Այսպէս միակերպ բայց գեղեցիկ անցնում են առաւօտեան ժամերը ծովային բաղանիքումը։

Բացի ծովային բաղանիք գործածողները, հիւրերի թւումը գտնվում են և բազմաթիւ բնագէտներ, մանաւանդ կենդանաբաններ և բուսաբաններ, որոնք տարու յարմար ժամանակ գործ են ածում Հէլդօլանդի ծովային կենդանիները և բույսերը, որոնց բազմակերպութեամբ ճոխ են կղզու եզերները, ուսումնասիրելու նպատակով։

Համբուրգ․ հոկտ․ 1872․

Ա․ Արծրունի
  1. Օրինակ, եթէ ձեռնարկութեան իսկական արժէքը 800,000 ռուբլի է, ուրեմն 4% ապահովութիւն հաշվելով, կանէ 32,000 ռուբլ։ Բայց ընկերութիւնը յայտնում է թէ ձեռնարկութիւնը աժէ 1 միլիօն 200 հազար,— քաղաքը հաւատում է և տալիս է 4% գարանտիա, որ կանէ 48,000 ռուբլի։ Այդ 48 հազարը ձեռնարկութեան իսկական արժողութեան, 800 հազարի վերաբերութեամբ, կանէ ուրեմն ոչ թե 4% այլ 6%։
    Մ․ Բ․