Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


վարժեցնէ և առ հասարակ վատ օրինակ տուած չլինի նրանց, առաջնորդ Թադդէոս արք-եպիսկոպոսին ուղղած մի նամակում ի միջի այրց գրում է հետևեալ բնորոշ տողերը․

« ․ ․ ․ Ես ո՛չ թէ զլանամ դոցա տարեկան ինչ
յղել, այլ ցաւիմ, զի տարեկան տուրք ստացեալ, ամենևին
զաշխատանաց անփոյթ լինիցին, նոյն և տեսեալ
զաւակք նոցին ուսանին այնպէս, անաշխատ մեծանան
և լինին մուրացկան։ Ճշմարիտն ասեմ, հասարակապէս
ատեցող աշխատանաց են Ջուղայեցիք․ ականատես և
ականջալուր եմ, քանզի գործել և աշխատելն արհամարհութիւն
անձին համարեն և գնոջ ժամանակն դատարկութեամբ
անցուցանելն՝ պատիւ ինքնեանց։ Աբդարև
ունին պիտոյս տրոց աղքատք, այսինքն որբք, այրիք,
պակասաւորք և ծերացեալք, որք չունին կարողութիւն
գործելոյ։ Բայց առողջ և առոյգ երիտասարդաց և կարող
անձանց ձրի դրամ տալն յանցանք է, զի ծուլութեան
և պղերգութեան առիթ լինիցի նոցա և սերնդոց
նոցին»։













Որչա՜փ առողջ կարծիք և ճշմարիտ դիտողութիւն։ Մանուկ Յորդանանեանը հետաքրքրւում է միաժամանակ և Նոր-Ջուղայի քաղաքական կեանքով և ուրախանում նրա անդորրութեամբ ու յառաջադիմութեամբ։

Առաջնորդ Թադդէոս արք-եպս․ Բէկնազարեանն ի նկատի ունենալով, որ թէև Նոր-Ջուղան արդէն ունի տղայոց երեք դպրոցներ, սակայն առ ի չգոյէ օրիորդաց դպրոցի, հասարակութեան կէս մասը դեռևս մնում է կոյր և խարխափում է տգիտութեան խաւարի մէջ․ ուստի 1857 թուին դիմում է Մանուկ Յորդանանեանին, մի օրիորդական դպրոց հիմնելու առաջարկութեամբ։

Մի զարմանալի զուգադիպութեամբ, Մանուկ Յորդանանեանը նոյնպէս այդ միևնոյն ժամանակները մտածելիս է