— 25 —
մոզմունքը, բոլորի հարեմական դատողութիւնը և այն թիւր հասկացութիւնը, որով սիրում են ամեն մի տգեղ վարմունք վերագրել կրթութեան, կապել դպրոցի հետ։
Ինչ որ է, բաւական նեղութեամբ ճարւում են 28 աշակերտուհիներ: 1858 թուի Յուլիսի 27-ին կատարւում է Օրիորդաց դրպոցի օրհնութեան հանդէսը և Օգոստոսի 1-ին բացւում դպրոցը 28 հիմնադիր աշակերտուհիներով։ Աշակերտուհիները իրենց հասակի և պատրաստութեան համաձայն բաժանւում են երեք դասերի և զբաղւում Կուսանոցի սեղանատան մէջ, որը ծառայում է որպէս առժամանակեայ դասարան։
Յիշեալ թուականից շատ առաջ ժամանակներում նոյնպէս, երբ օրիորդաց դրպոց ունենալու գաղափարն անգամ չկար, Նոր-Ջուղայի իգական սեռի մէջ գտնւում են գրագէտ անհատներ։ Ամեն մի գրագէտ մայր գիտեցածը աւանդելիս է լինում աղջկան, սա էլ հերթին՝ իր աղջկանը և այսպէս յաջոըդաբար։[1] Սակայն 1858 թուից սկսւում է Նոր-Ջուղայի ընդհանուր իգական սեռի կրթութեան գործը, հիմք է դրւում այն վսեմ ձեռնարկին, որ կոչւում
- ↑ Օրինակ, 1800-ական թուականների ծնունդ Նոր-Ջուղայեցի մի կին (տ․ Մարթա Դաւիթխանեան) մանուկ հասակում այնքան հայերէն է սովորած լինում, որ 1876 թուին Թէհրանից իր աղջկան գրած նամակներում թողել է հետևեալ տողերը։
ա) «Ազիզ ջա՛ն, գրումաս որ ջանովամ դինջ, ո՛չ սրտով, մէրդ մեռնի,
քո հասակն ի՞նչ ա որ դու էդքան դարդ քաշես։ Ազի՛զ սիրտդ ուրախ պահիր,
Աստուած քո տէրն շատ պահի, քո եղբայրն շատ պահի, սիրտդ մի գձել,
Աստուած խիզանից է՛լ կտա։ Քո մարդն ու քո մին անճար եղբայրն ղարիբութիւնում
ան, բադ շգումի մի՛ անել, նրանց համար լաւ չի։ Վախտ-բի
վախտ սիրտդ մի՛ դառնացնել, Աստծ՚ոյ վատն չգայ, միշտ սիրտդ ուրախ
պահիր, որ Աստուած էլ ուրախութիւն տայ։ Բասկի ֆիքր աս անում, ընդուր
դինջ չես, ֆիքրն ջան կըկոտրի, սիրտ կը կոտրի․․․․․»։
բ) «Ազիզ-ջա՛ն, Թաւրիզ գնալու լուրը լսէլաս տխրէլաս, ի՞նչ անեմ,
եղբորդ թողնեմ, գամ Ջուղա, օրն բոլոր նստեմ ֆիքր անեմ, ասեմ եարաբ
տղէս էն ղարիբ տեղն ի՞նչ դարձաւ: Ազի՛զ, Աստուած պահի, դու մարդ
ունես, տեղդ բարեկամ ունես, տուն ու տեղ ունես, դու ինքդ կատարեալ
քէֆանի աս, կարող աս քեզ կառավարես, քո մարդովն, քո տանովն խոշ ելնես։
Ես քո մոտն չելնեմ քեզ համար աւելի զանազանութիւն չունի, բայց
եղբօրդ մօտն չելնեմ աշխատանքը կփչանայ, զատի տէր չի ելնել, Տէրն ո՛չ
արած մի տեղն ցաւի, տէր-տիրական չունի, ղարիբ տեղն նազանին ջվանս
կփչանայ, Ազի՛զ ջա՛ն, այժմս խնդրումամ քեզանից, որ մի տխրել վասն իմ
գնալն առ Թաւրիզ․ թող գնամ, որ քո եղբայրն ղարիբութեան մէջ չփչանայ
և ես մի միջոց որ սաղ ամ, ուրախ և դինջ ապրեմ, իմ քաշած նեղութիւններն
մոռանամ, և ձեռս տաք ելնի, շատ ունենամ, ամէն ժամանուկ էլ մին ծաղկով
քեզ խոշ անեմ»։Որչա՜փ նմանութիւն Խ․ Աբովեանի գողտրիկ ոճին։