Jump to content

Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 37 —

դեօք հիմնել, որ թէ՛ նպատակայարմար լինի և թէ՛ անհրաժեշտութիւնն աւելի զգալի։

Երկար մտածելուց յետոյ, անձամբ դիմում է ս․ Էջմիածին և սոյն կարևոր խնդրի առթիւ հայցում է Վեհ․ Կաթուղիկոսին, որ բարեհաճէ որ և է պաշտօնով Մոսկուայում գտնւող Հ․ Բագրատ վ․ Վարդազարեանին ուղարկել Նոր-Ջուղա, որպէսզի ուսումնասիրելով Պարսկաստանի հայաբնակ կենտրոնները, ուր որ յարմար կըդատէ ըստ իր հայեցողութեան, խորհրդատրէ իրեն իր ցանկացած դպրոցը հիմնելու։

1900 թուի վերջերին երջանկայիշատակ Խրիմեան Հայրիկի կոնդակով և յանձնարարութեամբ Հ․ Բագրատ վարդապետը գալիս է Նոր—Ջուղա որպէս Առաջնորդական փոխանորդ։ Նա ի մօտոյ ծանօթանալով Նոր—Ջուղայի տեղական պայմանների հետ և ի նկատի առնելով այն հանգամանքը, որ թէև ամենաշատ հայ աշակերտութիւն ունեցող վայրն է ամրողջ Պարսկաստանում, սակայն եղած ազգ․ դպրոցները (այն ժամանակուայ) բիւտճէի խիստ սահմանափակ լինելուն շնորհիւ՝ անկարող պիտի լինին ժամանակի պահանջնեին գոհացումն տալ․ հետևապէս ապագայում անկման դրութեան են հասնելու ի մեծ ուրախութիւն օտար մրցակիցների։ Ուստի գալիս է այն եզրակացութեան, որ Նոր—Ջուղան իր մի շարք ազգային հաստատութիւններով ամենայարմար տեղն է Պարսկաստանում Գէորգ-Քանանեան դպրոցը հիմնելու։ 1901 թուի Հոգաբարձական ժողովներում մշակում է կանոնադրութեան գլխաւոր կէտերը և գործի դրութիւնը մանրամասնաբար զեկուցանում տիկին Վ․ Քանանեանին։ Յարգելի Տիկինը բոլորովին վստահացած Հ․ Բագրատ վարդապետի ցուցմունքներին ու հրահանգներին, ըն-

5