Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 41 —

ազգն և եկեղեցին ի վերջին ամս իւր ցանկացեալ էր բանալ Դպրոց մի ազգային ի կարևոր կեդրոնի միում յաղագս լուսաւորութեան, կրթութեան և դաստիարակութեան կարօտաւոր հայ մանկտւոյն, յանձնելով զիրագործումն ցանկութեան իւրոյ՝ տիկնոջ իւրում։ Յետ մահուան հանգուցելոյն, բարեպաշտուհի ամուսին նորին Գերազնւուհի տիկին Վառվառէ Քանանեան՝ իբրև հաւատարիմ աւանդապահ ամուսնոյն իւրոյ և կատարող կամաց հանգուցելոյն, սրբութեամբ կատարեաց զփափագ ամուսնոյն, տալով քառասուն եօթն հազար րուբլի յայն նպատակ։ Եւ ընկալեալ ի Մէնջ զհրաման և զօրհնութիւն ի գործ ձեռնարկութեան Դպրոցին՝ որոշեաց բանալ զայն ի Նոր-Ջուղա, յանձնելով զայն հոգ և հսկողութիւն Փոխանորդի Առաջնորդի վիճակիդ և միաբանի Մայր Աթոռոյս Հոգեշնորհ Տ․ Բագրատ Վարդապետի Վարդազարեան։ Արդ՝ որ տուաք զհաւանութիւն մեր և զհաճութիւն յաղագս բացման Գէորգ-Քանանեան Ուսումնարանին ի քաղաքիդ Ջուղայու յԻրանեան աշխարհիդ՝ ընդ հովանեաւ Նորին Արեգակնափայլ Մեծութեան Մուզաֆֆար-էդդին Շահնշահին և Յաջորդաց Նորին Ինքնակալացն Իրանի, պարտիս Մեր համարիմք սովին Հայրապետական Կոնդակաւ հաստատել և տալ զծրագիրն Դպրոցին յանփոփոխ գործադրութիւն յապագային։

«ա)․ Մեծարգոյ տիկին Վառվառէ Քանանեանի ցանկութեան համաձայն Նոր-Ջուղայի կեդրոնական և յարմարաւոր տեղում պիտի կառուցուի նրա ամուսնու թողած դրամով մի նոր շէնք «Գէորգ-Քանանեան» Դպրոցի համար։

բ)․ Այդ դպրոցի շէնքն լինելու է եկեղեցական սեփականութիւն՝ մահմէդականաց օրէնքի համաձայն վախֆ։

գ)․ Գէորգ-Քանանեան Դպրոցի պահպանութեան հա-