Jump to content

Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԾՈՒԻ ՍԷՐԸ

Ժեռ քարափին արծիւ նստաւ,
Արծիւ նստաւ ու երգեց.
Ձորի միջին աղջիկ տեսաւ—
Նշխուն տեսքէն զարնուեց:

«Հէյ, ջա՜ն աղջիկ, մարալ աղջիկ,
Ափսո՜ս թռչել չգիտես.
Էդ ծմակում լռիկ-մնջիկ
Պիտի թոշնես ծաղկի պէս։

Թէ թռչէիր—իմ ժայռերին
Քեզ թագուհի` կ՚ընտրէի,
Քուն գար աչքիդ՝ իմ թևերին
Անուշ երգով կ՚օրրէի:

Էդ աչքերդ՝ ինձ սև գիշեր,
Ժպիտդ՝ վառ արեգակ,
Անծէր երկինք քեզ չէր իշխեր
Ու կը լինէր հպատակ:

Եարաբ թռչել հէ՞չ չգիտես,
Քեզ ո՞վ ծնեց առանց թև.
Եարաբ կեանքում հէ՞չ ուզած չես
Օդում թռչել միշտ թեթև...»

Էսպէս երգեց ժեռ քարափէն
Հպարտ արծիւն անգուման.
Թռտւ, անցաւ սարէն, ձորէն,
Լալով բախտըն աղջկան:

17