Jump to content

Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՆԻ ՅՈՒՇԵՐԻՑ.

Երկրից ելած գոլորշին՝
Ծով-ովկենի ջինջ փոշին
Մի օր սաստիկ վհատուած
Այցի ելաւ առ Աստուած:
-Տէ՜ր, յոգնել ենք վեր ու վար
Միշտ շրջելուց գերեվար.
Տո՛ւր արձակուրդ, վար իջնենք,
Մենք էլ մի քիչ օր տեսնենք:
«Իջէ՛ք...» ասաց միամիտ
Աստուած՝ դէմքին մի ժպիտ:
Եւ փաթիլներ ժըրաջան
Երգ ու պարով վար իջան:
Իշխեց պառաւ ցուրտ ձմեռ,
Դաշտը սգաց կիսամեռ,
Գետերն յստակ ու վճիտ
Հագան սառցէ քղտմիդ:
Պայթեց կռիւ զենիտում.
Աստղ ու լուսին խիստ տրտում
Դալուկ շղարշ քօղ հազած՝
կեցան անլոյս և հանգած.
Ոգիները օդային
Կպան Տիրոջ սուրբ գահին,
Էլ չուզեցին գիշերով
Թռչել գողտրիկ յուշերով:
Ցուրտը հարթեց իր ուղին,
Փռեց քամուց անկողին.
Նորա շնչից չքացան

19