Jump to content

Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հէ՜յ․․․ վեր կա՛ց, գեղջո՛ւկ, վեր կացէ՛ք եղներ
Միթէ չէ՞ք զգում—
Արտերը վաղուց սերմի կարօտից
Լալիս են, սգում:
Այս ի՞նչ եմ տեսնում․․․ գեղջուկն է գալիս
Գլխակոր, տրտում.
Կիսամերկ, գծուծ, թախծոտ հայեացքով
Ինչ որ փնթփնթում:
Թշուա՜ռ, գա՛րշ միջատ, գէ՛թ կուշտ լինելու
Չունեցար հնար...
Ըստրուկ՝ կեանքի մէջ, արդար վաստակից՝
Հեռո՜ւ, անհընա՜ր...

36