Jump to content

Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԱՐՈՒՆ Է...

Գարուն է... գարո՜ւն... երգեր էլ չկան
Վէրքեր էլ չկան...
Անդորր են ուզում՝ մտքերս հիւանդ,
Մուսաս սիրաւանդ:
Թո՛ղ ինձ հարազատ, թո՛ղ քիչ մոռացուիմ,
Նիհրեմ, չզգացուիմ.
Մեծ վիշտը սրտիս ծաղիկների մէջ
Մտորիմ անվերջ.
Նայեմ արևին—թող սրտիս խորքի
Սառնամանքի
Հալչեն սառոյցներ—սէր ու խինդ թոշնած
Արևից օրհնուած
Թող առնեն աւիւն․․․ գարո՜ւն է, գարուն,
Անդորրն եմ սիրում...

46