Այս էջը սրբագրված է
ԴՕՆԻ ՎՐԱՅ.
Զուլալ ալիքներ կուգան ու կերթան,
Կարմիր արևի ցոլքերով քաշուած,
Նազան ծփանքով պաղ համբոյր կուտան
Մարմանդ ափերին՝ ծաղկունքով նշխուած,
Հէ՜յ ջան ալիքներ, ես ձեզի մեռնիմ,
Որ էդպէս շարքով ընկեր էք կամբայ.
Ձեր էդ միաբան մրմունջին մեռնիմ,
Որ հոգուս խորո՜ւկ ու զի՜լ ձէն կուտայ...
Հէ՜յ ջան հալալ է, որ դուք կուլ կուտաք
Ձեր դէմ ցցուողին կպարտվէք.
Կտրիճի նման միշտ կուրծք դէմ կուտաք
Դուշմանի զարկին ու կփշրտէ՛ք,
.
Արի՛ք մենք էսպէս՝ ալիքների պէս,
Մեր ճամբան էրթանք, իրար ձեռք ըռնած.
Արի՛ք մենք էսպէս՝ ալիքների պէս,
Միշտ կտրիճ մնանք դուշմանի դիմաց...
55