ԲԱՆՈՒՈՐՆԵՐԸ.
Այդ մե՜նք ենք գալիս—
Մաշուած բաճկոններ, իւղոտ ու մրոտ,
Տրորուած գտակ, աղտոտ մազերով,
Մեծ մասամբ դեղնած, գծուծ և բոկոտ,
Երբեմն դժգոյն, երբեն անխռով,
Երբեմն քաղցի, լուռ տառապանքի
Սև կնճիռների անջինջ կնիքով,
Երբեմն ըմբոստ արհամարանքի
Անզուսպ զայրոյթի վրէժի թոյնով.
Դեռ վաղ ծերացած հոգեմաշ ցաւից,
Լոյսի, դարմ օդի տենչանք դէմքերիս
Ու մարդավայել ապրելու յոյսից
Դեռ խոը վէրքերի կսկիծ սրտերիս––
Այդ մե՛նք ենք գալիս...
Մենք, բանուորներս՝ տռզած փորերի,
Շերտաւոր ճարպի, ոսկու դէգերի
Անվարձ մշակներ...
Մենք, բանուորներս՝ վշտի, արցունքի,
Կիսաքաղց կեանքի, բանտի, աքսորի–
Անբաժան ընկեր...
Մենք, բանուորներս՝ ապրելու ահից՝
Կեանքի շուկայում ստոր վաճառքից—
Էժան ծախուածներ...
Որ մեծ տզրուկներ, մարդկային կեանքի
Ստեղծագործութեան անարգ խեղդիչներ.
Դուք՝ փարթամութեան, անառակ տենչի
Բնած խիղճերով թմրած խլուրդներ.
8