Jump to content

Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Հատընտիր.pdf/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՀՆ Ե ԳԵՐԱԶԱՆՑ

Գեթ հեղաշրջման այս ժամին վսեմ
Հիվանդ դարերի փառքը թողեցիք
Ցեվ անհաշտ որից դալուկ ու նսեմ,
Ամենքի կողքին քիչ ույժը առնեյիք :

Ի՞նչ շահ դարերով հյուծվել անըզգա՝
Ունայն ցնորքի հյուսած վոստայնում.
Բնական գաճաճ՝ ձևանալ հսկա
Եվ մուրալ այնտեղ, ուր չեն ստանում։

Մանկան միամիտ հավատով արբած,
Իրական կյանքում անփորձ, անգիտակ,
Ինչ շահ դավերին դիմել զրկարաց
Կուրորեն մտնել ծանր լծի տակ։

Դու, յեկեք ապրենք նոր կյանքով, նորից
Քանդենք կապանքներ, փախչենք ժխորից...
Ստրուկ ապրելուց մահն է գերազանց.
Թո՛ղ արեվ փայլի լոկ ազատ մարդկանց.

1908