Jump to content

Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Հատընտիր.pdf/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՍՏՂԱԿԻՐ

Հանիր պատյանից
Դու սուրդ անպարտ
Ու անահ կանգնի՛ր
Դալիքի դիմաց,
Կարմի՜ր աստղակիր...
Կարմիր աստղակի՜ր,
Փառքով է նախշած քո անցած ուղին,
Կարմիր կռվի մեջ
Չունիս մրցակից
Ու չես ունենա...

Քո զարկից փախան
Ազնիվ զողերի
Լեգեոնները մութ ուղիներով,
Ահաբեկ, շվար,
Յեվ արժեքավոր
Ծանրոցներ ուռած,
Քաղցին անգիտակ,
Անհայտ վայրերում
Նոթի ստկելու
Անտուն շան նման...

Քո զարկից փախան
Վարձկան ու ծախված
Թուլամորթները թալանի ծարավ,
Վոր տիրողների շահերին գերի—
Նենգ ու չարանյութ
Արքաներին հաշտ—
Զանացին խլել
Մեր խորհուրդների տիրապետության

64