Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ նրա կատարման ժամանակ պետք է ոտքի կանգնած լինել, այն հնարավոր չէ նստած լսել։ Գոնե դիրքերում հնարավոր չէր։

Միաժամանակ սնայպերական կրակոցների սպառնալիքի պատճառով հնարավոր չէր նաև կանգնելը, և ելքը գտնվեց՝ ծնկաչոք ձգվելով, որով և ավարտվում էր անցնող օրը երեկոյան ժամը 12-ին։

Եվ այս գիրքը նվիրված է նրանց, ովքեր «Մեր Հայրենիքը» հնչելիս ոչ թե կանգնելով կոստյումների փողկապներն են ուղղում, այլ «Մեր Հայրենիքից» հետո թափ տալիս ծնկների կամուֆլյաժի փոշին։

Երասխավանից մինչև Թալիշ ձգված տևական ճանապարհին եղող գետերը՝ պայթեցված կամուրջներով, բացված և չբացված գցովի լաստակամուրջներով ու հոսող ջրերի ընթացքը կտրելով անցած և ծնկների փոշին թափ տվող զինվորներն են այս գրքի հավաքական հերոսը, որի կերպարի ուրվագծման փորձերն են նրանց նվիրված այս հոդվածների տողերը։

Այդ տողերը գրելու պահերին իսկ արդեն զգում էի, որ մեր հասարակությունը մեծ պարտք ունի նրանց հանդեպ, և այդ պարտքը, դժբախտաբար, ավելի մեծացավ պատերազմից հետո։

Նրանք տեր կանգնեցին մեր երկրին, բայց մեր հասարակությունը տեր չկանգնեց նրանց։ Ոչ միայն տեր չկանգնեց, այլև չհասկացավ, ավելի ճիշտ չուզեց հասկանալ՝ այսպես սքողելով իր ներքին ոչնչությունը նրանց առջև, ում ինքն այնքան պարտական էր։

Այս գիրքը նվիրելով Արցախյան պատերազմի հատկապես այս մասնակիցներին՝ նրանց անվանել եմ «գարիբալդիականներ» հետևյալ չորս պատճառներով։

Առաջին՝ պատմական այն մեծ ընդհանրության համար, որ կար մասնատված և անկախությունը կորցրած Իտալիայում բռնկված ապստամբության և Արցախյան պատերազմի միջև։ Երկրորդ՝ երկու դեպքում էլ այն ավարտվեց հաղթանակով, որով առավել է մեծանում պատմական ընդհանրությունը։ Երրորդ՝ երկու դեպքում էլ այնքան շուտ մոռացվեցին պատերազմի ծանրությունը կրած զինվորները, և վերջապես չորրորդ՝ այն պատճառով, որ