Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՅՈԻՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽՆ ԱՆՆԿՈՒՆ է


Ընդամենը երկու ամիս առաջ՝ օգոստոսյան ծանր օրերին, երբ Հյուսիսային Արցախում խորհրդային բանակի գործուն մասնակցությամբ ժողովուրդը գաղթական էր դառնում իր իսկ հայրենիքում և հարկադրաբար գյուղից գյուղ ապաստան գտնում, անպատկերացնելի էր, թե վերստին հնարավոր է լինել Մանաշիդում, Բուզլուխում և Էրքեջում ու թե այնտեղ նորից կհնչի արցախյան բարբառը։

Ազատագրական կռիվներում տված ծանր ու թանկ կորուստների և ժողովրդի դիմադրական ոգու շնորհիվ, սակայն, հնարավոր դարձավ այդ հրաշքը, և ետ գրավված գյուղերը ազգային հպարտություն ներշնչելուց բացի ցույց են տալիս, թե մեր հարևանը գրաված յուրաքանչյուր թիզ հողում ինչպես է ջնջում հայոց պատմությունը։ Ջնջելու այս քաղաքականությամբ Մանաշիդում առաջին հարվածը հասցվել էր տեղի եկեղեցուն։ Փշրված բեկորների էր վերածվել եկեղեցու ներսի քարե սրբատաշ մեծ խաչը, եղծվել էր մուտքի վերևի վիմագիր արձանագրությունը, որում ասվում է, թե ինչպես է Խրիմյան Հայրիկի կաթողիկոսության սկզբում կառուցվել այս եկեղեցին, որը գյուղը զավթողները մի քանի օրվա ընթացքում հասցրել էին գոմ դարձնել։ Իսկ բակերում ընկած էին այրված և պատառոտված հայերեն գրքեր։ Պոկված էին տների դարպասների բոլոր հասցեները, և տեղը նոր «տանտերերի» անուններն էին։

Եթե մի քանի ամիս առաջ Մանաշիդը հիմնականում ծերերի գյուղ էր (չնայած գնալով ավելանում էին փողոցներում վազվզող երեխաները), ապա հիմա այն երիտասարդների գյուղ է դարձել, առանց ծերերի, կանանց և երեխաների։ Տեղի ինքնապաշտպանության ջոկատի տղաները, որոնք դեռ երեկ հերկում էին հայրենի դաշտերը, այսօր իրենց օգնության եկած մարտիկների հետ այդ դաշտերն են պաշտպանում և հրետանակոծությունից վնասված