Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
«ՊՈՍՏԵՐԸ ԴԵՌ ՊԱՀՈՒՄ ԵՆՔ»

1990 թ. մայիսին, երբ խորհրդային բանակի օգնությամբ ադրբեջանական ՕՄՕՆ-ին հաջողվեց տեղահանել Հադրութի տասնյակից ավելի գյուղեր, թվում էր՝ շրջանը այլևս ոտքի չի կանգնի և չի կարողանա դիմակայել որևէ ճնշման և կդառնա Արցախի աքիլլեսյան գարշապարը։ Բարեբախտաբար, հակառակը եղավ։ Չնայած Ադրբեջանի հետ ամենամեծ ընդհանուր սահման Հադրութը ունի, սակայն շրջանը ոչ միայն դիմակայեց հակառակորդի բանակի մեծածավալ գրոհներին, այլև հետևողականորեն ու հմուտ ռազմավարական քայլերով կարողացավ ազատագրել ռազմագիտական կարևոր նշանակության բնակավայրերի մեծ մասը։

Ինչպես ողջ ԼՂՀ-ում, այստեղ էլ տեղային ինքնապաշտպանության ջոկատների հիմքի վրա ստեղծվել են ազգային բանակի ստորաբաժանումներ, ուր ընդգրկված են մինչև 45 տարեկան գրեթե բոլոր տղամարդիկ և ապրում են զորանոցային կյանքով։ Բանակային այս համակարգը, ի տարբերություն մինչ այդ գործող ջոկատային ինքնապաշտպանության, արագ արձագանքման սկզբունքով հնարավորություն է տալիս իսկույն մեկնել այն կետերը, որտեղից հակառակորդը փորձում է ճեղքել ռազմաճակատի գիծը։ Միաժամանակ, իբրև կանոնավոր բանակի զորամիավորումներ, գյուղական այս վաշտերը միայն իրենց տարածքում չեն իրականացնում դիրքային հերթապահությունը, ուժերը հավասարապես են բաշխվում ողջ ԼՂՀ տարածքում։ Ընդհանուր այս զորակոչը ոչ միայն բանակն է դարձնում համաժողովրդական, այլև այն կապում առօրյա կյանքի բոլոր հոգսերին, որովհետև հայրենիքի զինվորը միաժամանակ իր տան տղամարդն է և պատասխանատու ընտանիքի առաջ։ Սակայն պատերազմական փորձություններում և կյանքի հոգսերի ընդհանուր կծիկում էլ կատակելու ուժ են գտնում՝ ասելով,