խոսքով դիմել էր Դրիշա Հայրապետյանը։ Այն ավարտվում էր հետևյալ տողերով. «Դաժան պաշարման պայմաններում պատերազմելու հետ մեկտեղ հայ ժողովուրդը կառուցում է իր պետականությունը։ Ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, բայց մենք համոզված ենք, որ կկառուցվի Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանը։ Այս նպատակով մենք սկսեցինք պայքարը, որի երկունքը 1988 թ. փետրվարի 12-ն էր։ Թող այդ օրվա մաքուր շունչը միշտ մեզ հետ լինի։ Փետրվարի 12-ը ղարաբաղցու ոգու հաղթանակի տոնն է։ Թող այդ օրը դառնա ազգային տոն։ Կեցցե՜ փետրրվարի 12-ը՝ արցախյան ժողովրդի համազգային ապստամբության տարեդարձը։ Թանկագի՛ն հայրենակիցներ, շնորհավորում եմ փետրվարի 12-ի լուսավոր օրվա առթիվ»։
Լուսավոր այդ օրը հակառակորդը «նշեց» հրետանային համազարկով։ Դիրքերը ընկերներին փոխարինելու գնացող զինվորներից մեկն ասաց. «Հինգերորդ տարին է՝ էսպես տանջվում ենք, բայց պոստերը դեռ պահում ենք»։