Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկու բարձունքների ուղղությամբ։ Մինչև հեռուստաաշտարակը ընկած տարածքում գտնվում էին ռազմավարական կարևորություն ունեցող բարձունքներ, որոնց միջև բաց դաշտեր էին, և անօրինակ մի հերոսությամբ արցախցի զինվորներն անցան այդ բաց տարածությունը՝ միաժամանակ ընթացքից ականազերծելով տեղանքը։

Հեռուստաաշտարակը գտնվում է քաղաքը երիզող լեռնաշղթայի մի թևում, որի շարունակությունը Մարտակերտի նշանավոր բաց քարհանքն է։ Հաղթահարելով հիշյալ միջանկյալ բարձունքները՝ ԼՂՀ մարտիկները նախ գրավեցին քարհանքը, ապա այնտեղից առաջ շարժվելով՝ թշնամու հետ մերձամարտի մտան հեռուստաաշտարակի մատույցներում՝ նրանց դուրս շպրտելով այնտեղից։ Հեռուստաաշտարակի գրավումը, փաստորեն, վճռեց նաև «Պուշկի յալ» կոչվող բարձունքի ճակատագիրը, որտեղ դիմադրությունն ավելի շատ ոչ թե այն պահելու համար էր, այլ փախչելու և փրկվելու (բարձունքի նման անվանումը կապվում է խաղաղ տարիներին այստեղ տեղադրված կարկտացիր ոչ մեծ տրամաչափի հրանոթների հետ)։

Կարկտացիրների փոխարեն հիմա այդ բարձունքներում գյուղեր քանդող մեծ տրամաչափի հրանոթներ էր տեղադրել թշնամին, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ այստեղ նրանք դիրքավորվել էին ոչ թե արդեն ձևավորված ճակատի գիծը պահելու, այլ հրետանային հեռահար հարվածներով հայկական բնակավայրերը ավերելու համար։ Նրանք չէին էլ պատկերացնում, թե հնարավոր է այս երկու անառիկ կետերը գրավել, և իրենց խայտառակ փախուստից հետո զինական ողջ հարստությունը թողեցին ԼՂՀ ուժերին։ Հրամանատարներից մեկը կատակով ասաց, որ եթե այսպես շարունակվի, հնարավոր է Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ը պատժամիջոցներ կիրառի՝ Արցախի բանակը զինելու համար։

Զույգ բարձունքների գրավումից հետո հակառակորդը, հասկանալով, որ շրջկենտրոնում մնալու դեպքում ինքը պարզապես կոչնչանա, խուճապահար լքեց քաղաքը՝ հասցնելով, սակայն, ականապատել այն։ Հունիսի 27-ի կեսօրից սակրավորները սկսեցին ականազերծման աշխատանքները։ Անվտանգության նկատառումներով