Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարոտից բացի, դեպ ազատագրված բնակավայրերի իրենց օջախները տունդարձի ճանապարհը բռնելուն նպաստեցին նաև այսօրվա ընդհանուր սոցիալական վիճակի հետ հարաբերվող հետևյալ երեք գործոնները. Հայաստանի տնտեսական ծանր կացությունը, Ռուսաստանում գնալով ծավալվող անբարյացակամ վերաբերմունքը նորաբնակների ու մասնավորապես Կովկասից եկողների հանդեպ և վերջապես՝ արցախյան հողի ու ընդհանրապես այս հինավուրց երկրամասի անպատմելի բերրիությունն ու հարստությունը։

Մինչև Լաչինի ճանապարհի բացվելը, ուղղաթիռային թույլ կապի պայմաններում, յուրաքանչյուր եկողից հետաքրքրվում էին՝ ինչպիսին է վիճակը Հայաստանում, և երբ ասում էիր, թե կյանքն օրավուր դժվարանում է, ինչի մասին թեև իրենք էլ էին լսել ռուսական հեռուստատեսությամբ ու ռադիոյով, այնուամենայնիվ, չէին հավատում, ներքին մի կասկած ունեին, թե հայաստանցիներն են այդպես ասում, որ իրենք ստիպված մտածեն միայն Արցախում մնալու և կռվելու մասին։ Ճանապարհի բացվելուց հետո մասամբ ցրվեց այս կարծիքը։ Բոլոր գնացող-եկողները միաբերան ասում էին՝ «Երևանում սարսափելի թանկություն է ընկել»։ Պայթող արկերից հեռու ապրելու բնականոն ձգտմամբ մարդիկ, այնուամենայնիվ, չէին ուզում հավատալ, որ Երևանում վիճակն այդքան վատ է։ Խաղաղ հեռուներին ապավինելու ենթագիտակցական այս մղումը իրական մարմնավորում ստացավ ադրբեջանական բանակի մեծածավալ հարձակումից հետո, և այստեղ հարկ է նշել այդ օրերին Արցախից հեռանալուն նպաստող հոգեբանական մի շատ նուրբ, բայց կարևոր գործոն ևս՝ հայկական հեռուստատեսությունը։ Անցյալ տարվա աշնանը, երբ դաժանագույն մարտեր էին մղվում Արցախում և մեր հանրապետության սահմանամերձ շրջաններում, հեռուստատեսությունը համազգային գաղափարների կրողն ու արտահայտողը լինելու փոխարեն եթերը լցրել էր գույնզգույն լույսերով ողողված փողոցային շոուներով ու «գործարար» հայտարարություններով, այս ամենը հուսալքող ազդեցություն էր թողնում։ Յուրաքանչյուր կին,