գյուղերի ազատագրման համար։ Կրկին վիրավորներ բերվեցին Ստեփանակերտ ու Երևան՝ վիրավորներ ու դագաղներ։ Թալիշը, Մաղավուզն ու Մատաղիսը ազատագրվեցին մեծապես Մանվել Գրիգորյանի բրիգադի շնորհիվ։ Այդ ժամանակ սկսվեց...
Ասում են, որ Մանվելը վիրավորներին թողնում էր դիրքերում, հոսպիտալ չէր բերում, ասում եմ Վարդանին։
— Դա անբարո սուտ է։ Ես՝ որպես վերջին իրադարձությունների ականատես, կարող եմ վկայել, որ յուրաքանչյուր հարկադիր ռազմական քայլին նախապատրաստվելուն նախորդել են դաշտային հոսպիտալի տեղադրման աշխատանքները, առանձնացվել են մարդիկ, որոնք պետք է բերեին սպասվող վիրավորներին և զոհվածներին։ Երբ սկսվեց պատմական գրոհը Թալիշի և Մատաղիսի ազատագրման համար և թիկունքից մեր ուժերը պետք է մտնեին Արեգասարով, այդ ժամանակ դաշտային հոսպիտալը բերվեց ռազմաճակատի գծին հնարավորին չափ մոտ, այնտեղ առաջին օգնությունն էր ցույց տրվում, որից հետո վիրավորներին մեքենաներով հասցրին Մեծշեն։ Այլ հարց է, որ ապրիլի երկրորդ կեսին, երբ առանձնակի թափով վերսկսվեցին մարտական գործողությունները, հորդառատ անձրևներ սկսվեցին, և այդ ընթացքում, դժբախտաբար, մի քանի հերոս նվիրական տղաներ զոհվեցին, որոնք կփրկվեին, եթե անձրևների պատճառով ճանապարհներն անանցանելի չդառնային։ Շտապօգնության մեքենաները պարզապես չէին կարող հասնել Մեծշեն...
Շարժման սկզբին մենք մեր լավագույնը ուղարկում էինք Արցախ, հիմա, դժբախտաբար, երբեմն՝ ինչ պիտանի չէ, այդ ենք ուղարկում։ Օրինակ, եկած շտապօգնությունների մեծագույն մասը անսարք են։ Հաճախ բեռնատարներ են ուղարկվում, որոնք արագ շարքից դուրս են գալիս։ Այդ պատճառով հաճախ փողոցներից զենքի ուժով բեռնատարներ են կանգնեցվում և բերվում ռազմաճակատ։
Երեք ամսվա զորակոչի մասին։ Դժբախտաբար, գնալով փոխվում է զորակոչի որակական կազմը։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ բանակ են կանչում միայն աղքատների, հաշմանդամների։ Խայտառակ փաստեր կան, թե զինկոմիսարիատներն ինչպիսի