մարդկանց ուղարկեցին ռազմաճակատ։ Մեր հանրապետությունում ոչ ոք դրա համար չպատժվեց։ Մեզանում զինկոմներ պիտի դատվեին։ Բայց փոխարենը ռազմաճակատի հրամանատարությունը կրկին դարձավ քավության նոխազ։ Այս ամենը վարկաբեկում է մեր հանրապետությունը, ոմանք անիծում են բանակը, արցախյան պայքարը։
Հիմա Արցախում խաղաղ է, բայց հակառակորդը տենդագին պատրաստվում է, և եթե, Աստված մի՛ արասցե, գործողություններն սկսվեն, մեզ ունակ, մարտական գործողությունների վարժ զինվորներ պետք կգան։
...Գրեթե երեք ամիս է, ինչ կարծես խաղաղություն է հաստատվել Ղարաբաղում, բայց Մարտակերտի հյուսիսը, ցավոք, դեռ ամայի է...
— Տուն վերադառնալու միտումը կա։ Հայրենիքի, հողի կարոտը ստիպում է մարդկանց վերադառնալ։ Խաղաղության ամեն օրը փոխում է մարդկանց դիմագիծը։ Այս ընթացքում սահման պահող զինվորները Մարտակերտի հյուսիսում զբաղված են նաև ներքին շինարարությամբ։ Ամբողջովին վերականգնվել է Մեծշենի դպրոցը, շուտով կավարտվեն նաև Մաղավուզի դպրոցի վերականգնողական աշխատանքները։ Մեծ ռազմավարական նշանակություն ունեցող Մեծշեն-Թալիշ ճանապարհը բարեկարգվում է։ Այս ամենը կատարում է Մանվել Գրիգորյանի գլխավորած զորամասը։
...Հունիսին Մատաղիսում Վարդանի հետ եկեղեցի մտանք, երկու երիտասարդ ավտոմատները պատին հենել ու Աստծո խորհուրդն էին փորձում իրար բացատրել։ Մուտքի դռնով մի թռչուն մտավ, պտտվեց ու փոքրիկ լուսամատով դուրս թռավ։ Վարդանը մտահոգված էր իր կիսատ թողած գործերով, «Էջմիածին» հանդեսի և «Բեմ եկեղեցվո» լրագրի խմբագրի տեղակալն է։ Մատենադարանում իր գիտական աշխատություններն էլ անավարտ էին մնում։ Աղանդներից խոսեցինք, որոնք, դժբախտաբար, թափանցեցին նաև բանակ։
— Մի ցավալի հարցի էլ եմ ուզում անդրադառնալ աղանդավորների մասին։
— Բանակը մեր կյանքի արտացոլումն է, աղանդները ներթափանցել են նաև բանակ։ Հոգեգալստականների հետ շփվելով