Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍՊԱՐԱՊԵ՛Տ


Այսօր Սպարապետի ծննդյան օրն է, ու ևս մեկ տարի անցավ, որ Վազգենը և՛ մեզ հետ է, և՛ մեզ հետ չէ։

Նա մեզ հետ չէ՝ որպես մեր երկրի այսօրվա պետական-քաղաքական կյանքի անմիջական ղեկավարներից մեկը, սակայն դժվարին ու խռովահույզ մեր օրերում մեզ հետ է՝ մեր մտածումներում և ճիշտ վճիռներ ընդունելու պահերին։

Այսօր, երբ այնքան մեծ է ժողովրդի աչքին ընդդիմադիր երևալու ու որևէ անվտանգ հարթակում և հրապարակում հերոսանալու ցանկությունն ու գայթակղությունը, և մյուս կողմից էլ առկա է ամոթալի համակերպման և մեր երկրին սպառնացող ներքին քայքայման դեմ պայքարելուց դասալիք դառնալու վտանգը, Դու կենդանիորեն ներկա ես մեր կյանքում, Սպարապետ։ Մտովի ամեն անգամ մենք Քեզ և Եռաբլուրում հանգչող մեր ընկերներին ենք դիմում՝ կողմնորոշվելու մի կողմից պետական անվտանգության և երկրի կայունության, և մյուս կողմից ժողովրդին տանջող խնդիրների իրար միահյուսված բարդ հանգույցը ճիշտ հանգուցալուծելու հարցում։ Նույն ձևով Դու էիր ժամանակին դեմ հանդիման գտնվում մի կողմից պատերազմական ճամփաներով անցած քո ընկերների ու մեր զինվորների և նրանց ընտանիքների հոգսերի ու սոցիալական արդարության մարդկային պահանջների և մյուս կողմից՝ մեր ազգային-պետական գլխավոր հիմնախնդրի՝ Հայաստանի և Լեռնային Արցախի հանրապետությունների անվտանգության և հզոր ու մարտունակ բանակ ունենալու հրամայական անհրաժեշտության միջև։

Դու շարունակ շեշտում էիր, որ հերոսական պարտությունների պատմուճանը իրական հաղթանակներով փոխարինելու ժամանակն է եկել, և որ մեծ հաղթանակները ծնվում են փոքր քայլերից։ Այս