Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՔՍԱՆԱՄՅԱ ՀեՌԱՎՈՐՈԻԹՅՈԻՆԻՑ


Նվիրում եմ լեգենդար հինգերորդ բրիգադի
բոլոր մարտիկներին։

Ուղիղ քսան տարի առաջ՝ 1994 թ. ապրիլի 12-ին, ազատագրվեց Մատաղիսը, և ռազմաճակատի գիծո սկսեց շարժվել դեպի հյուսիս՝ դեպի Թալիշ և նրանից վեր գտնվող լեռնաշղթայի Միր Բաշիրի վրա իշխող բարձունքները։

Մատաղիսն ազատագրվեց մինչ այդ տեղի ունեցած Շահումյանի և Մարտակերտի՝ 1992 թ. հունիս-հուլիսյան նահանջին ու գաղթին հաջորդած այս շրջանից հետո։ 1993 թ. վերջին՝ Ամանորին նախորդող օրերին, ադրբեջանական բանակն անցավ ընդհանուր հարձակման՝ մոտենալով Մարտակերտ քաղաքին, ինչպես նաև փորձելով գրավել Հաթերքը և փակել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ շրջապատման օղակի մեջ առնելով Թարթառի երկայնքով ձգվող հայկական պաշտպանական ուժերի դիրքերը։

Այս իրավիճակում բառացիորեն մեկ-երկու օրվա ընթացքում Մարտակերտի ճակատ փոխադրվեց և ընթացքից պաշտպանական բնագծեր գրավելով՝ հակառակորդի առաջխաղացումը նախ կասեցրեց և ապա հունվար-մարտ ամիսներին, հետևողականորեն բնակավայր առ բնակավայր ազատագրելով, դեպ Մատաղիս շարժվեց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորած հինգերորդ բրիգադը։

Հունվարի վերջին և փետրվարի սկզբին Մաղավուզի և Հակոբ Կամարիի ազատագրումը վերջնականապես վերացրեցին Մարտակերտ շրջկենտրոնին այս ուղղությամբ սպառնացող վտանգը, և անմիջական նախադրյալներ ստեղծվեցին առաջանալու Մատաղիսի ուղղությամբ։