Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թալի7-Մատաղիսյան գործողության մասնակիցների անունները կա՛մ մեկ առ մեկ պետք է նշել, որը հնարավոր չէ, կա՛մ էլ հավաքաբար հիշել նրանց բոլորին։ Բրիգադի հրամանատար Մանվել Գրիգորյանի կողքին, սակայն, պարզապես հնարավոր չէ չհիշել շտաբի պետ, գնդապետ Ֆրունզե Ավագյանին՝ մեր սիրելի Պալկովնիկին, ով սկզբից մինչև վերջ իր հսկայական ավանդն ունեցավ այս գործողության ծրագրմանը և իրականացմանը։ Բարեբախտաբար, այսօր ևս նույն նվիրվածությամբ և եռանդով նա շարունակում է իր նպաստը բերել մեր բանակաշինությանը։

Նաև անհնար է չհիշել երկու գլխավոր ուղղությունների՝ Արեգասարի և Հակոբ Կամարիի հրամանատարներ Մեխակ Մեխակյանին և Արայիկ Ավագյանին՝ Գժին, ովքեր, ավա՜ղ, այլևս մեզ հետ չեն։ Այսօր նրանք և բրիգադի ընկած մյուս մարտիկները ոչ միայն կենդանիորեն հիշվում են, այլև ներկա են որպես Մեխակի և Գժի պոստեր ու որպես հիշատակի խաչքարեր, որոնք տարածվում են դիրքերի երկայնքով մեկ։

Մատաղիսի ազատագրումից մի քանի օր անց թշանամին, ուշքի գալով կրած պարտությունից և վերախմբավորելով ուժերը, փորձեց անցնել ընդհանուր հակահարձակման, և ջրամբարի կապույտ հայելին սկսեց ցնցվել տագնապած ալիքներով, սակայն պատնեշը, բարեբախտաբար, ճաքեր չտվեց։

Պահպանել գրաված դիրքերը՝ նշանակում էր թշնամուն՝ մեծ շառավիղ ընդգրկող հրետանային վերահսկողությամբ սեփական կամքը պարտադրել և մեզ ընդունելի խաղաղություն հաստատել։ Հակառակորդը չէր հաշտվում այս մտքի հետ, և ապրիլի 22֊ից սկսած՝ ամեն օրը անցնում էր հրետանային կրակի ներքո, երբ գրեթե հնարավոր չէր լինում տեղաշարժը, իսկ սնունդն էլ ձեռքով էին հասցնում դիրքերը, հասցնելուց հետո էլ այն ուտում էին ոչ թե ըստ օրվա ժամերի, այլ այն կարճ պահերին, երբ նվազում էր հրետանային կրակը։