Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՌԱՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԲԱՆԸ


Երգը չթողեց որ մարտիկ դառնամ,
Մարտը չթողեց որ երգիչ դառնամ։

Ամեն պատերազմ ունի իր սկիզբը և ավարտը։ Արցախյան պատերազմը, սակայն, ոչ սկսվեց և ոչ էլ ավարտվեց, այլ զինադադարով ընդհատվեց, և այսպես շարունակվում է արդեն տասը տարի։

Դժվար է ասել, թե երբ սկսվեց այդ պատերազմը. 1988-ի փետրվարին Ստեփանակերտում գումարված մարզխորհրդի նիստո՞վ, Սումգայիթո՞վ, այնուհետև Բաքվի, Գանձակի և մի քանի տասնյակ հայկական բնակավայրերի նույն հոկտեմբեր-դեկտեմբերյան տեղահանություններո՞վ, 1988-89 թթ. Արցախում բնակավայրերի և ֆերմաների շուրջը կազմակերպված զինված հերթապահությա՞մբ, թե՞ 1990 թ. հունվարին Երասխավանի կռիվներով, Գետաշենով և կամ 1991 թ. գարնանը և ամռանը խորհրդային բանակի միջոցով Ադրբեջանի ներքին զորքերի իրականացրած՝ Հադրութի, Բերդաձորի և Շահումյանի շրջանի երկու տասնյակ գյուղերի բռնի գրավմամբ և հայաթափմամբ, սակայն 1991 թ. սեպտեմբերին, երբ ընթանում էին այս գյուղերի ազատագրման գործողությունները, արդեն սկսվել էր պատերազմը։

Պատերազմները ունենում են ոչ միայն սկսվելու օրը, այլև այն ուղղությունը և կետը, որտեղից հարձակմամբ սկսվում է այն։ Արցախյան պատերազմը, սակայն, չունեցավ նաև այդ կետը, և չենք կարող ասել՝ որտեղից սկսվեց այն. 1988 թ. փետրվարին Աղդամից Ասկերանի վրա հարձակմա՞մբ, Խոջալուով դեպ հայկական բնակավայրերը գնացող ճանապարհի գնդակոծությա՞մբ,