Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են տեսել նկարագրվող իրադարձությունների տեղի ունենալուց ընդամենը մի քանի օր անց, և այդպես՝ մի քանի տարի շարունակ...

1988—89 թթ., երբ 24—25 տարեկանում, լինելով Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի ասպիրանտ, առաջին հուզական տպավորություններս էի հանձնում թղթին, անպատկերացնելի էր, թե այդ ամենը ինչպես և պատերազմական ինչ զարգացումներով էր ձգվելու մինչ 1994 թ. մայիսը։ Այս գրքում տեղ գտած հոդվածները ներկայացնում են մինչև 1993 թվականի վերջը ընկած իրադարձությունները։ 1994 թ. մարտական գործողությունների մասին ընդամենը մի քանի հոդված կա, որոնք էլ, սակայն, գրվել և տպագրվել են ոչ թե այդ գործողություններից մի քանի օր անց, ինչպես նախորդ տարիներին, այլ մի որոշ ժամանակ անց։

Պատճառն այն է, որ 1994 թ. փետրվարից գտնվել եմ այժմ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորած բրիգադում, որի հաղթական երթի հետ եմ անցել այն ճանապարհով, որով 1992-ի ամռանը Մարտակերտի ու Շահումյանի իրար խառնված գաղթի ժամանակ մտածել եմ, թե այս վերջին անգամ է, որ դուրս ենք գալիս Թալիշից, ապա և Մատաղիսից, Թարթառի կիրճից ու ընդհանրապես՝ Մարտակերտի հյուսիսից։

1992-ի ամառային պարտությունների և 1994 թ. մեր բրիգադի գարնանային հաղթանակների զուգահեռների վրա խարսխված տողերը թեև կլինեին լավագույնները մինչ այդ գրվածների մեջ, սակայն ընթացող մարտական գործողությունները դրանք գրելու հնարավորությունը չտվեցին։ Դժբախտաբար, հնարավոր չեղավ և զինադադարին հաջորդող ընդհանուր ուժասպառության և սկսված զինադադարի պայմաններում բրիգադի ուժերը վերախմբավորելու և ընթացող մարտերից մարտական հերթապահությանը անցնելու լարված երեք ամիսների ընթացքում։

1994 թ. ապրիլին դեռևս ռազմաճակատի դիրքային առաջին գիծ եղող Մատաղիս-Թալիշ ճանապարհին մայիսի 18-ին ռազմադաշտային սեղանների մոտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ մեր բրիգադում նշվեց չորս օր առաջ Բիշքեկում