Jump to content

Էջ:Պատիւ Այնթապահայութեան եւ․․․ խօոք արկածահարեալէս, Թորոս Թորանեան.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեռուից տեսել Էի այս արագ զարգացող բնակավայրը, սակայն քաղաք չէի մտել։

Հիմա առաւել եւս, նորակառոյց աֆթօմայրուղիները շրջանցում են քաղաքը։ Ուստի այնթապը, հայ Այնթապը տեսնելու համար պէտք է յատուկ գնալ եւ ունենալ լաւ ուղեկից։

Նորակառոյց Այնթապը հրաշալի մտածուած բնակավայր է։ Հիմնական կառուցապատումը կատարուել է հին քաղաքի շրջակայ տարածքներում։ Լայն փողոցները, կանաչապատ խաղավայրերը, պուրակները հաճելի տպաւորութիւն են թողնում։ Յետագային պարզ եղաւ, որ քաղաքի կեդրոնը բերդն է ինչպէս եւ Հալէպում։ Այնթապի բերդը զգալի փոքր է Հալէպի բերդից, բայց շատ նման է նրան։ Ըստ երեւոյթին այս ամրոցը նոյնպէս հիթիթների օրով հիմնուած է, սակայն իր ներկայ կերպարանքը ստացել է ուշ միջնադարի վերակառուցումների արդիւնքում։ Բարեբախտաբար հին քաղաքը գրեթէ չի քանդուել: Հայկական, հրէական ու այլ թաղամասեր նոյնութեամբ, աննշան ձեւափոխումներով հասել են մեր օրեր։

Մեծագոյն հաճոյք էր թափանցել նեղ թաղերից ներս։ Իրար