Էջ:Պատմութիւն հայոց.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
Բ 173


Եւ զՇարաշան ՚ի տանէ Սարասարայ հաստատէ բդեաշխ մեծ և կուսակալ յարեւմտից հարաւոյ, յեզերս սահմանացն Ասորեստանի, առ ափն Տիգրիս գետոյ, գաւառս պարգեւելով զԱրձն և որ շուրջ զնովաւ, և զլեառնն Տաւրոս, որ և Սիմ, և զԿղեսուրն ամենայն։

Իսկ զմոկացին ՚ի նոյն գաւառէ գտեալ այր, որ ունէր ընդ իւրեաւ սրիկայս բազումս՝ նախարարութիւն հաստատէ։ Նոյնպէս և զԿորդուացիս, և զԱնձեւացիս, և զԱկէացիս ՚ի նոյն գաւառաց։ Իսկ զՌըշտունիս և զԳողթնեցիս գտի պատմեալ ՚ի Սիսականէն արդարեւ հատուած․ ոչ գիտեմ, թէ յանուն արա՞նցն զգաւառսն անուանեալ, և թէ յանուն գաւառացն զնախարարութիւնսն կոչեցեալ։

Իսկ յետ այսր ամենայնի մեհեան շինեալ յԱրմաւիր՝ անդրիս հաստատէ արեգական և լուսնի և իւրոց նախնեացն։ Եւ աղերսեալ որ ՚ի Հրէիցն Շամբատայ Բագարատ, որ և թագադիր և ասպետ, հանդերձ